fbpx
Գլխավոր ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Ի՞նչ պետք է իմանալ, որպեսզի դեպի քեզ ձգես փողը

Ի՞նչ պետք է իմանալ, որպեսզի դեպի քեզ ձգես փողը

Սկզբի համար դուք պետք է մի քանի վարժություններ կատարեք։ Այդ վարժությունները շատ կարևոր են, այդ պատճառով շատ ուշադիր կատարեք դրանք։ Մեծ արդյունավետության համար ավելի լավ կլինի գրանցեք պատասխանները նոթատետրի մեջ։

Եվ այսպես, առաջին վարժությունները, որ պետք է կատարեք.

Գրեք 10 բան, որոնք ձեզ վախեցնում են ֆինանսների վերաբերյալ։ Այսինքն ի՞նչ ֆինանսական հարցեր են ձեզ հուզում։ Ինչի՞ց եք խուսափում փողի առումով։

Օրինակ, դա կարող է լինել այսպիսի համոզմունք. իսկ միգուցե իմ փողերը չհերիքե՞ն, որպեսզի կարողանամ փակել վարկերը, իսկ միգուցե չկարողանա՞մ գումար հավաքել, որպեսզի ամռանը գնամ հանգստանալու։

Ինչո՞ւ է դա այդքան կարևոր։ Բանը նրանում է, որ հարուստ մարդիկ չեն կենտրոնանում նրա վրա, ինչից ուզում են խուսափել, այլ այն բանի վրա՝ ինչին ուզում են հասնել։ Դրանում է մարդկային ուղեղի առանձնահատկությունը՝ երբ մենք մտածում ենք ֆինանսական որևէ անհաջողությունից խուսափելու մասին, իրականում այդ իրավիճակը դեպի մեզ ենք ձգում և հակառակը՝ երբ մենք մեր առջև դնում ենք կոնկրետ ֆինանսական նպատակ, մեր ուղեղը սկսում է ձգել անհրաժեշտ ինֆորմացիան, մարդկանց, որոնք կօգնեն մեզ հասնել այդ նպատակներին։

Եվ հենց այդ պատճառով անցնենք երկրորդ վարժությանը.

Ընտրեք 3-5 կետ, որոնք խմում են ձեր էներգիայի 80%-ը, որոնց պատճառով դուք ամենաշատն եք անհանգստանում և փորձեք դրանք ձևակերպել դրական առումով։ Այսինքն, եթե դուք ասում եք, որ ես անհանգստանում եմ այն բանի համար, որ չեմ կարողանա գումար կուտակել ամռանը արձակուրդ մեկնելու համար՝ ձևակերպեք այդ միտքը մոտավորապես այսպես.

– Ինչպե՞ս կարող եմ գումար վաստակել, արձակուրդ գնալուս համար։

– Որտեղի՞ց կարող եմ վերցնել այդ փողերը։

– Ի՞նչ պետք է անեմ, որպեսզի իրականացնեմ իմ այդ նպատակը և այլն։

Միշտ ձևափոխեք դա դրական ձևակերպմամբ, որպեսզի ձեր ուղեղը օգնի ձեզ գտնել այն, ինչ ձեզ չի բավարարում։

Այսինքն ձևափոխեք բոլոր տագնապներն ու կասկածները «ինչպես կարող եմ ես դա իրականացնել» դրական ձևակերպման։

Եթե դուք ձեզ ճիշտ հարցեր եք տալիս, ապա ձեր ուղեղը կսկսի ճիշտ պատասխաններ փնտրել, և հակառակը, եթե դուք անընդհատ ձեզ հարց եք տալիս՝ ինչո՞ւ է իմ մոտ ամեն ինչ այդքան վատ, ինչո՞ւ ես փող չունեմ, ապա ձեր ուղեղը կգտնի դրա արդարացումը, թե ինչու ձեզ մոտ իրոք ոչինչ չի ստացվում։

Հենց այդ ունակությունով են տարբերվում հաջողակ մարդիկ՝ ճիշտ հարցեր տալու ունակություն։ Այդ պատճառով խորհուրդ ենք տալիս՝ պարբերաբար, երբ կբախվեք պրոբլեմների, վերաձևակերպեք ձեր հարցերը պրոբլեմը լուծելու հնարավոր ճանապարհներով։

կարդացեք նաև

Ինչպես պետք է լիցքաթափվեն Կենդանակերպի նշանները

Ներկայացնում ենք մեթոդներ, թե ինչպես պետք է լիցքաթափվեն Կենդանակերպի նշանները։ Խոյ Խոյերն ամբողջ օրվա ընթացքում աշխատում են շատ ծանր գրաֆիկով եւ հանգստանալու ժամանակ չեն ունենում։ Սակայն...

Հոգեբանական ԹԵՍՏ․ Ունա՞կ եք արդյոք կյանքում հասնել հաջողությունների

Ի՞նչ եք կարծում, ունա՞կ եք կյանքում հաջողությունների հասնել: Որքա՞ն է հնարավորությունը, որ կհասնեք հաջողության: Այս հոգեբանական թեստը կպատասխանի այդ հարցերին՝ Ձեր ենթագիտակցությունից դուրս հանելով...
video

Ուիլլ Սմիթ. Արա ԴԱ 21 օրվա ընթացքում: Մարդկանց միայն 1% ն է անում ԴԱ: Լավագույն մոտիվացիան (տեսանյութ)

Մարդկանց միայն 1% ն է անում դա: Արա դա 21 օրվա ընթացքում: Ուիլլ Սմիթի գաղտնիքը: Հզոր մոտիվացիա: Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները...

Աղջիկների յուրահատկությունն ըստ կենդանակերպի նշանի

Կենդանակերպի յուրաքանչյուր նշան ունի բնավորության յուրահատուկ գիծ։ Ու հենց այդ գծով էլ տարբերվում է մյուսներից։ Խոյ Խոյերի համար կյանքի իմաստը կյանքի իմաստի որոնումն է։ Որքան էլ պարադոքսալ...

Ընդհանուր գիտելիքների ԹԵՍՏ․ եթե անսխալ պատասխանեք բոլոր հարցերին, ապա դուք իսկական գերազանցիկ եք կամ հանրագիտարանը անպակաս է ձեզանից

Ահա և պատրաստ է ընդհանուր գիտելիքներին վերաբերող մեր նոր թեստը: Դուք ընդամենը պետք է լինեք ուշադիր և փորձեք որևէ սխալ թույլ չտալ: Մենք վստահ...