fbpx

Ինչպես դուրս պրծնել աղքատությունից

Աղքատությունից դուրս պրծնելու համար քիչ է միայն  «որևէ բան անել» կամ «որևէ տեղ աշխատել»: Դա հենց դեպի աղքատություն տանող ճանապարհն է։ Իսկ հարուստ դառնալու համար պետք է սկսել հետևել այս պարզ կանոններին…

1. Ձեր յուրաքանչյուր խնդիր պետք է լուծվի ամենակարճ ժամկետում: Սովորաբար, այդ դեպքում խնդրի լուծման համար պահանջվում է ամենաքիչ ժամանակը: Քիչ ընկեք մտածմունքների մեջ, ավելի շատ աշխատեք:

2. Քիչ աշխատեք որևէ մեկի մոտ: Որքան շատ ես աշխատում, այնքան վատ ես ապրում:

3. Եթե պատրաստվում եք գումար ունենալ, շուկա բերեք որևէ արժեք, և մարդիկ իրենք ձեզ գումար կբերեն: Իսկ գումարի քանակը կախված կլինի նրանից, թե որքան համոզիչ կներկայացնեք այդ արժեքի օգուտը:

4. Աշխատեք միայն ձեր հետաքրքրության համար: Մոռացեք կորպորատիվ մշակույթի և հավատարմության մասին կոչերը: Կազմակերպությունը միշտ ապրում է ձեր շնորհիվ, հակառակ դեպքում՝ դուք այնտեղ չէիք աշխատի:

5. Մտածեք այն մասին, թե ինչպես աշխատեք ամենաքիչը 50.000 դոլար յուրաքանչյուր ամիս: Կարելի է ավելի շատ: Ավելի քիչ չի կարելի:

6. Գումարները ձեզ հասնում են այլ մարդկանց միջոցով: Շփվեք:

7. Աղքատ շրջապատը գրեթե միշտ ձեզ ձգում է դեպի աղքատություն: Նույնիսկ շատ հարուստ մարդկանց մոտ միշտ կգտնվեն «հարազատներ, ընկերներ և այլ խնդրողներ», որոնք նրան կզրկեն գումարից, եթե ժամանակին նրանցից չազատվեն: Միշտ պետք է շփվել հաղթողների և լավատեսների հետ:

8. Աղքատությունն ի հայտ է գալիս, երբ փախչում եք պատասխանատվությունից:

9. Եթե քիչ գումար ունեք, պետք է բիզնեսով զբաղվեք: Եթե գումար չունեք ընդհանրապես, ապա անհրաժեշտ է բիզնես սկսել շուտ՝ հենց հիմա: Գտեք խնդիրներ և մտածեք դրանք լուծելու միջոցներ: Ամենահարմար լուծումները ձևակերպեք բիզնես-պլանների տեսքով և ներկայացրեք ներդրողներին:

10. Դեպի մեծ հարստություն ճանապարհն անցնում է պասիվ եկամտով՝ եկամուտ, որը ստանում եք անկախ ձեր ջանքերից: Պասիվ եկամտի աղբյուր ստեղծեք և ապրեք ձեր հաճույքի համար:

11. Ուսումնասիրեք աշխարհի ամենահարուստ մարդկանց կենսագրություններն ու մտքերը:

12. Պատասխանեք ինքներդ Ձեզ հետևյալ հարցերին. «Ո՞վ եմ ես, ինչո՞վ եմ ունիկալ, ինչո՞ւմ է իմ կյանքի իմաստը։ Ինչո՞վ կզբաղվեի, եթե շատ փող ունենայի»։ Միայն ազնիվ։ Այս հարցերի պատասխանները մեծ ուժ կտան Ձեզ կյանքում։

13. Երազանքները ձեր կյանքում ամենակարևորն են: Երազել և հավատալ, որ երազանքներն իրականանում են: Մարդը սկսում է մահանալ, երբ դադարում է երազել:

14. Օգնեք մարդկանց: Ոչ թե գումարի դիմաց, այլ մաքուր սրտով: Բայց օգնեք այն մարդկանց, ում ինքներդ եք ցանկանում օգնել: Պարտադիր չէ, որ նրանք ազգականներ կամ ծանոթներ լինեն:

15. Հաճոյախոսություններ արեք: Պարզապես փողոցում կնոջը հաճոյախոսեք գեղեցիկ սանրվածքի համար, տղամարդուն՝ սպորտային կազմվածքի համար: Դա միշտ բարձրացնում է նաև ձեր ինքնագնահատականը:

16. Վարեք ամենօրյա հաղթանակների օրագիր։ Վիրավորանքներն ու պարտությունները 7-ից 12 անգամ ավելի երկար են հիշվում, քան հաղթանակներն ու հաջողությունները։ Եթե ընկճված եք՝ կարդացեք այդ օրագիրը։

Եվ վերջին խորհուրդը: Երբեք, երբեք, երբեք մի հանձնվեք: Մի հանձնվեք ոչ մի թշնամու, իսկ աղքատությունը յուրաքանչյուր մարդու թշնամին է: Պետք է պայքարել մինչև վերջ՝ առանց խղճալու թշնամուն և ինքդ քեզ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Ինչպես դուրս պրծնել աղքատությունից
Դիսնեյը թաքցրել է այս գաղտնիքը տասնամյակներով (տեսանյութ)