fbpx

Ինչպես դառնալ սեփական ճակատագրի տերը

Թայմ-մենեջմենթի մասնագետ Ալան Լաքեյնը առաջարկել է մեթոդ, որը կօգնի ձեզ հասկանալ ձեր նպատակներն ու ձեր ակնկալիքները։ Ձեզնից պահանջվում է պատասխանել երեք հարցի։ Մեթոդի կիրառման համար հարկավոր է 3 մաքուր թուղթ, գրիչ և ժամացույց։

Հարց 1. կյանքի նպատակներ

Պետք է վերցնել առաջին թուղթը և ամենավերևում գրել.«Որո՞նք են իմ կյանքի նպատակները»։ Այսինքն՝ այն ամենն, ինչին ցանկանում եք հասնել։ Դուք ունեք 2 րոպե, որպեսզի գրեք պատասխանը։ Պատասխանը պետք է լինի կարճ և բովանդակալից։ Այնուհետև 2 րոպե հարկավոր է, որ վերանայեք ձեր գրածը և հասկանաք, թե ինչ եք բաց թողել։

Հարց 2. կյանքի նպատակներ

Սովորաբար առաջին թերթիկի վրա գրում են վերացական երևույթներ՝ «սեր», «երջանկություն», «հարստություն» և այլն։ Ուստի, անհրաժեշտ է լրացնել երկրորդ թերթիկը՝ պատասխանելով «Ինչպե՞ս կցանկանայի ապրել 3 տարի անց»։ Դուք նորից ունեք 2 րոպե ժամանակ և ևս 2-ը՝ վերանայելու համար։

Հարց 3. կյանքի նպատակներ

Այժմ երրորդ թերթիկի հերթն է։ Կրկին վերևում պետք է գրել հարցը. «Եթե ես իմանայի, որ վեց ամիս անց մահանալու եմ, ի՞նչ կանեի այդ ընթացքում»։ Պատասխանելու համար ունեք 2 րոպե ժամանակ և ևս 2-ը՝ վերանայելու համար։

Այսպիսով ամփոփելով այս երեք հարցերը՝ դուք կհստակեցնեք ձեր անելիքները և կկերտեք ձեր ճակատագիրը։

Ի դեպ, եթե դուք գոհ եք ձեր կենսակերպից, ուրեմն երրորդ հարցը կհաստատի, որ կյանքի ճիշտ ուղի եք ընտրել։ Իսկ եթե տարբերությունները շատ մեծ են, ուրեմն փոփոխությունների ժամանակն է։

Աղբյուրը՝ NEWS.am STYLE

Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 5 assessment, среднее 4.2 из 5 )
MediaMag
Ինչպես դառնալ սեփական ճակատագրի տերը
Օրվա բաղադրատոմսը. Ամառային դեղձի թեյ: Փրկություն շոգից