fbpx

Ինչպես ճանաչել էգոիստին. 10 նշան, որ այդ մարդուց պետք է հեռու մնալ

Եթե ձեր շրջապատում կա այդպիսի մարդ, անօգուտ է հուսալ, որ կփոխեք նրա վարքագիծը։

Շատերն են բախվում ինքնասիրահարված էգոիստների հետ, որոնց չի հետաքրքրում շրջապատում ոչինչ՝ բացի իրենցից։ Նման անհատները յուրաքանչյուր խոսակցություն վերածում են մենախոսության՝ իրենց կյանքի և խնդիրների մասին։ Երբ այդպիսի մարդուց փոքրագույն օգնություն է պետք լինում, նա անցնում է կողքով և ձևացնում, թե ձեր դժբախտությունն իր ժամանակին չարժի։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

VegOut հրատարակությունը ներկայացնում է անուղղելի էգոիստի տիպիկ նշանների ցանկը, որի հետ չարժե գործ ունենալ հանուն սեփական հոգեկան առողջության։ Հատկապես, երբ խոսքը ռոմանտիկ գործընկերոջ մասին է։

Զրուցակցի կյանքի նկատմամբ հետաքրքրության բացակայություն։ Էգոկենտրոն մարդիկ հազվադեպ են հստակեցնող հարցեր տալիս, սահմանափակվում են մակերեսային «պարզ է»-ով և արագ անցնում իրենց։ Առողջ հարաբերություններում կա փոխադարձ հետաքրքրություն, մանրամասներն իմանալու և նախկինում ասվածը հիշելու ցանկություն։

Ամեն ինչ մրցավազքի վերածելու սովորություն։ Եթե դուք պաշտոնի բարձրացում եք ստացել, նրանց մոտ ավելի լավ էր և ավելի շուտ, եթե ձեր երեխան հաջողության է հասել, նրանց երեխան ավելի հիանալի է։ Աջակցության կամ էմպաթիայի փոխարեն էգոիստները ձգտում են ցույց տալ, որ գերազանցում են ձեզ։

Ուրիշի արժանիքների յուրացում։ Նույնիսկ եթե նրանց ներդրումը նվազագույն է, նրանք հաջողության մասին խոսում են որպես սեփական ձեռքբերման։ Աշխատանքային նախագծերում նրանք ասում են «ես արեցի», այլ ոչ թե «մենք արեցինք»՝ անտեսելով մյուսների ներդրումը։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Ուրիշի հաղթանակներով ուրախանալու անկարողություն։ Շնորհավորանքների փոխարեն՝ նվազագույն արձագանք, թեմայի փոփոխություն կամ հաջողության նսեմացում («քո բախտը պարզապես բերեց»)։ Ուրիշի հաջողությունը սպառնում է նրանց էգոյին, այդ իսկ պատճառով նրանք արագ շեղում են ուշադրությունը ձեզանից։

Կարդացեք նաև՝ Բոլոր չար մարդիկ ունեն մեկ ընդհանուր գիծ

Ներողություն խնդրելու անկարողություն։ «Կներես, ես սխալվեցի»-ի փոխարեն դուք լսում եք «կներես, բայց դու պետք է հասկանաս» կամ «ափսոս, որ դու այդպես ես դա ընկալում»։ Սեփական էգոյի պաշտպանությունն ավելի կարևոր է, քան դիմացինի զգացմունքները։

Հատուկ վերաբերմունքի ակնկալիք։ Կանոնները նրանց համար չեն գործում, վերջնաժամկետները միայն խորհրդատվական բնույթ են կրում, իսկ ձեր հրատապ գործերը միշտ զիջում են նրանց «արտակարգ» իրավիճակներին։ Ընդ որում, փոխօգնության նրանցից սպասելն անօգուտ է։

Այլոց զգացմունքների անտեսում։ Նրանք նվազեցնում են ձեր խնդիրները, ձեզ անվանում են չափազանց էմոցիոնալ կամ ծիծաղում են ձեր զգացմունքների վրա։ Նրանց աշխարհում պարզապես տեղ չկա ձեր ներքին ապրումների համար։

Երկակի ստանդարտներ։ Նրանք կարող են չեղարկել պլանները վերջին պահին, բայց ձեզ կմեղադրեն անհուսալիության մեջ նույնի համար։ Նրանք իրենց թույլ են տալիս կոպտություն, բայց ցանկացած քննադատություն ընկալում են որպես վիրավորանք։

Սխալների համար պատասխանատվություն վերցնելու ցանկության բացակայություն։ Բոլոր կոնֆլիկտները ուրիշների մեղքով են, անհաջողությունները՝ արտաքին հանգամանքների պատճառով։ Նրանք միշտ հերոս են կամ զոհ, բայց երբեք՝ դժվարությունների պատճառ։

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Ինչպես ճանաչել էգոիստին. 10 նշան, որ այդ մարդուց պետք է հեռու մնալ
🎓 💡 ԹԵՍՏ. Միջին բարդության հարցեր իրական գիտելիքներ ունեցող մարդկանց համար: Քանի՞ միավոր կհավաքեք 📚
🏠 Գլխավոր Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց