Հնարավոր չէ անընդհատ լինել բարձր տրամադրությամբ, նույնիսկ եթե մանտրայի նման անընդհատ ներշնչում ես դրանք ինքդ քո մեջ։ Կյանքում տարբեր պահեր են լինում։ Եվ այդ պահերին տրամադրությունը փչանում է, ոչինչ չես ուզում և ոչինչ ձեռքիցդ չի գալիս։
Երբեմն դժվար է բարձրացնել վատ տրամադրությունը, բայց յուրաքանչյուր մարդուն կարելի է յուրահատուկ մոտեցում ցուցաբերել։ Այդ մոտեցումների մասին կարող են հուշել աստղերը, որոնց ներքո ծնվել են Կենդանակերպի տարբեր նշանների ներկայացուցիչներ։
Խոյ
Էներգիայով լի Խոյերը իրենց «ներքին մարտկոցը» լիցքավորում են սպորտի, շարժումների միջոցով։ Այդ պատճառով նրանց համար ավելի լավ է անմիջապես գնալ մարզասրահ։
Ցուլ
Բարի գրկախառնություն և ժամանակին ասված աջակցության խոսքը ունակ են վերադարձնել տխուր Ցլերին վստահություն և հանգստություն։
Երկվորյակներ
Խոսեք Երկվորյակների հետ յուրաքանչյուր թեմայով, մռայլ տրամադրությունից շեղեք նրանց թեկուզ 15 րոպե և խաղաղությունը կրկին կտիրի նրանց հոգում։ Այդժամ շրջապատող մարդկանց համար էլ հանգիստ կլինի։
Խեցգետին
Գովել Խեցգետիններին, հիշել նրանց բարի գործերը՝ շատ լավ որոշում է, որպեսզի հնարավոր լինի դուրս հանել նրանց, այդ «ճգնավորներին» դեպի լույս և բարձրացնել նրանց տրամադրությունը շոկոլադի օգնությամբ։
Առյուծ
Հրավիրեք Առյուծներին ուրախ երեկույթի կամ կորպորատիվի։ Եվ Ձեզ լավ ըկերակցությամբ կապահովեք և նրանց համար բարի գործ արած կլինեք։
Կույս
Թույլ տվեք Կույսերին մի փոքր միայնակ մնալ, վերլուծել իրավիճակը։ Հասնելով ճշմարտությանը՝ նրանք գոհ և երջանիկ սեփական եզրահանգումներից, կմիանան Ձեզ արդեն բոլորովին այլ տրամադրությամբ։
Կշեռք
Գեղեցիկի սիրահարներին հարկավոր է գտնել համապատասխան զբաղմունք լարվածությունը թուլացնելու համար։ Ինչո՞ւ չնկարել։
Կարիճ
Կասկածամիտ Կարիճներին դժվար է գտնել վատ տրամադրության հակակշիռ տվյալ պահին։ Ավելի լավ է ուղիղ նրանց հարցնել։
Աղեղնավոր
Շրջապատող միջավայրի փոփողությունը թույլ կտա հանգստացնել էմոցիոնալ Աղեղնավորին, իսկ դրա հետ մեկտեղ ընդլայնել պատկերացումը թեկուզ հարևան քաղաքի մասին։
Այծեղջյուր
Անկեղծ հիացեք նախագծերով, որոնք Այծեղջյուրը վերջերս է ավարտին հասցրել, գովեք նրանց։ Այսպիսի աշխատասեր մարդու համար դա իսկական նվեր է։
Ջրհոս
Առաջարկեք նրանց ֆիլմ կամ գիրք, որոնք մինչև վերջ ունակ են պահել լարվածության մեջ և սնունդ կհանդիսանան ուղեղի համար։
Ձկներ
Միայն վստահելի, ի սրտե զրույցը կօգնի կասկածամիտ Ձկներին բացվել և բաց թողնել բացասական էմոցիաները։
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:
Գրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։