fbpx

Ինչպես ազատվել բացասական մտքերից

Մարդկությանը վաղուց ի վեր հայտնի է, որ գոյություն ունի կյանքի էներգետիկ մակարդակ, որը մեծ ազդեցություն է թողնում մեզ վրա։ Մարդկանց, կենդանիների, տիեզերքի և հողի միջև էներգիայի հոսքը անդադար շարունակվող գործընթաց է, և եթե մենք չենք կարողանում վերահսկել այդ գործընթացը, ուրեմն էներգիա կորցնելու (ոչ թե հավաքելու) հավանականությունը շատ ավելի մեծանում է։

Վիրավորանքն ու բացասական երևույթները խոչընդոտում են մեր առաջընթացին, բնականոն կյանքին և անգամ կարող են հիվանդությունների հանգեցնել։

Սակայն կան մեթոդներ, որոնք կօգնեն ձեզ էներգիայի մեծ պաշար կուտակել, որը դուք կարող եք օգտագործել ձեր նպատակներն իրականացնելու հարցում։

Առաջին և ամենակարևոր հանգամանքը. ներեք նրանց, ովքեր երբևէ ձեզ վիրավորել կամ նեղացրել են։ Սա բավականին դժվար, բայց էական նշանակություն ունեցող գործընթաց է, որի արդյունքում դուք մաքրում եք ձեր մտքերը։ Իսկ ինչպե՞ս։

Ինքներդ ձեզ անկեղծորեն խոստովանեք ձեր բանվորության այն գծերի ու հատկանիշներ մասին, որոնք խոչընդոտում են ձեր հանգիստ կյանքին։ Դա կարող է լինել նախանձ, խանդ, վիրավորանք, ատելություն, չարություն, բարդույթներ և այլն։ Անկեղծ եղեք. երբեմն շատ դժվար է գիտակցել, որ դուք ինչ-որ մեկին նախանձում եք։

Փակեք աչքերը և պատկերացրեք ձեր կյանքը ծնված օրից մինչ այսօր։ Մի շտապեք, ոչինչ բաց մի թողեք։

Հիշեք ամեն ինչ. ով է ձեզ վիրավորել, դավաճանել, լքել։ Հիշեք ձեր առաջին անհաջող սերը, անհավատարիմ ընկերներին։ Հիշեք, այն ակնթարթները, որոնց արդյունքում ձեզ մոտ առաջացել են այդ բացասական զգացումները։ Լացեք, նորից վերապրեք այդ ամենը։

Այո, շատ դժվար է։

Սակայն ձեզ տանջող զգացումներից ազատվելու համար, պետք է կրկին վերապրել դրանք։ Եվ երբ դուք կվերհիշեք այդ ցավի ու այն պատճառող անձնավորության մասին, մտովի ասեք նրան. «Ես թողնում եմ քեզ։ Ես ներում եմ քեզ։ Այժմ ես ազատ եմ»։

Սա կարող է վերաբերել անգամ ամենամտերիմ մարդկանց։ Անկեղծորեն ներեք նրանց. թեկուզ սկզբում արտասվեք, բայց հետո ներեք և բաց թողեք նրանց։

Ձեր ուղեղում նոր տեղ բացեք ավելի լավ, վառ ու պայծառ կյանքի համար։

Եթե այս ամենը ճիշտ կատարեք, ուրեմն միանգամից հոգնածություն կզգաք։ Մնում է միայն լոգանք ընդունել և այդ օրը հանգստանալ։

Աղբյուրը՝ NEWS.am STYLE

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 2 из 5 )
MediaMag
Ինչպես ազատվել բացասական մտքերից
30 հարց, որոնց տղամարդը ՄԻՇՏ պետք է «ՈՉ» պատասխանի