fbpx

Ինչի՞ց կմահանաք, եթե հայտնվեք Արեգակնային համակարգի այս կամ այն մոլորակում

Հետաքրքիր է, ինչո՞ւ հնարավոր չէ բնակվել Արեգակնային համակարգի մոլորակներից մեկում: Ի՞նչ տեղի կունենա մարդու հետ, եթե նա հայտնվի այդ մոլորակներից որևէ մեկում: Եկեք պարզենք միասին:

Մերկուրի

Ժամանակը՝ 1 րոպեից պակաս:

Ձեր մարմինը կպատվի ալիքով 400 °C-ում մեկ րոպեից պակաս ժամանակահատվածում:

Վեներա

Ժամանակը՝ 1 վայրկյան:

Դուք բառացիորեն կհալվեք 450°C ջերմաստիճանում լավայի մեջ և կմահանաք ածխածնի երկօքսիդի թունավորումից:

Մարս

Ժամանակը՝ 1 րոպե:

Ցածր մթնոլորտային ճնշման պատճառով, դուք կենթարկվեք օրգանիզմի հեղուկների ազեդությանը, ինչպիսիք են թուքը և արցունքը: Մթնոլորտը փոշոտ է և պարունակում է 96% ածխածնի երկօքսիդ: Հնարավոր է դուք կմահանաք խեղդվելուց:

Յուպիտեր

Ժամանակը՝ 1 վայրկյանից էլ քիչ:

Նախ, ի համեմատ երկրայինի, 10 անգամ ավել մթնոլորտային ճնշմամբ՝ դուք կճզմվեք մինչև գետնանուշի չափսերի: Եվ երկրորդ, տուրբուլենտային պայմանները ուղղակիորեն անհնար են դարձնում կյանքն այստեղ:

Լուսին

Ժամանակը՝ 10 վայրկյանից քիչ:

Լուսինը համարվում է Արեգակնային համակարգի ամենագեոակտիվ մարմինը՝ 400 գործող հրաբուխներով և մթնոլորտում առկա է 90% ծծմբի երկօքսիդ: Դուք կմահանաք աչքերի ուժեղ գրգռվածությունից:

Սատուրն

Ժամանակը՝ 1 վայրկյանից պակաս:

Այս մոլորակը չունի պինդ մակերես, որպեսզի կարողանաք կանգնել այնտեղ: Այս «օղակների տիրակալը» մթնոլորտում պարունակում է 96 % ջրածին: Ձեր մաշկն անմիջապես կդառնա կապույտ և դուք ակնթարթորեն կմասնատվեք ուժեղ փոթորիկների պատճառով:

Տիտան

Ժամանակը՝ մոտ 5-7 րոպե:

Այստեղ ամեն ինչ շատ գեղեցիկ է: Հաստ մթնոլորտ, մթնոլորտում օդի օպտիմալ ճնշում, պինդ հող ոտքերիդ տակ․․․ Սակայն պրոբլեմը՝ մթնոլորտում 96% ազոտի առկայությունն է: Մահը կլինի հանգիստ: Դուք չեք էլ հասկանա, որ մահանում եք: Դա ուղղակի կլինի թթվածնային քաղց, որն էլ կսպանի Ձեզ:

Enceledus

Ժամանակը՝ մոտ 15 վայրկյան:

Հայացքները կարող են լինել խաբուսիկ: Եվ Սատուրնի օրբիտա Enceledaus-ը դրա վառ օրինակն է: Չնայած այն ունի պինդ մակերես, և թվում է բնակելի, Enceledaus-ը նույքան սառն է, ինչպես մի վայր, որտեղ տիրում է -198 °C ջերմաստիճան: Հավանաբար դուք կմահանաք ցրտից, թթվածնի բացակայությունից և մակերեսային ճնշումից:

Ուրան

Ժամանակը՝ 1 վայրկյանից քիչ:

Եթե նույնիսկ տարբերակ գտնեք գոյատևել սարսափելի ցրտին՝ – 200 °C, մթնոլորտային հսկայական ճնշումն ուղղակի անտանելի կլինի: Առանց ամուր մակերեսի, մահը Ուրանում ուղղակի ակնթարթ կտևի, քանի որ կճզմվեք հսկայական մթնոլորտային ճնշման ազդեցության տակ:

Նեպտուն

Ժամանակը՝ 1 վայրկյանից պակաս:

Ինչպես այլ գազային հսկաներ, ավելի պակաս, քան 1 վայրկյանում դուք կպայթեք Արեգակնային համակարգի ամենաքամոտ մոլորակում: Այստեղ քամիները հասնում են գերձայնային հոսքին՝ 2200 կմ/ժ: Նաև այստեղ չափազանց ցուրտ է՝  – 210 °C: Այո, դա ակնթարթային մահ է:

Մարդու գոյատևումը պրակտիկորեն անհնար է որևէ այլ մոլորակում Իսկ ինչո՞ւ չփրկենք մեր սեփական մոլորակը, մեր տունը, որովհետև․․․

Երկիրն այն ամենն է, ինչ մենք ունենք․․․


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ինչի՞ց կմահանաք, եթե հայտնվեք Արեգակնային համակարգի այս կամ այն մոլորակում
Ֆոտոշոփի հայերեն վիդեոդաս: Նորի՞ց այս փղիկը