Դարերով բոլոր տղամարդիկ էլ ցանկացել են դուր գալ կանանց։ Ոչ պակաս քան կանայք տղամարդկանց։ Դա դրված է բնությունից։ Եվ ինչպես հայտնի է՝ դիմավորում են ըստ հագուկապի։ Հետևաբար յուրաքանչյուր իրեն հարգող տղամարդ հոգ է տանում իր արտաքինի մասին և ուշադրություն դարձնում իր շարժուձևին։ Եվ ի դեպ, գրեթե յուրաքանչյուր ֆորումներում և կայքերում գրում են միայն այն մասին, թե ինչ անի կինը, որպեսզի դուր գա տղամարդուն։ Իսկ այսօր մենք կդիտարկենք, թե ինչ պետք է անի տղամարդը, որպեսզի դուր գա կնոջը։
Եվ այսպես, ինչի՞ վրա են ուշադրություն դարձնում կանայք.
Մաքուր կոշիկներ
Գրեթե բոլոր կանայք ուշադրություն են դարձնում կոշիկների մաքրությանը, և եթե այն մաքուր չէ, ապա դժվար թե նա ցանկանա Ձեզ հետ ծանոթանալ կամ որևէ զրույց ունենալ։
Քայլվածք և դիրքեր
Ենթագիտակցական մակարդակում՝ կանանց դուր են գալիս ինքնավստահ տղամարդիկ, ինքնավստահ քայլվածքով և ուղիղ մեջքով։ Այդպիսի մարդիկ վստահություն են ներշնչում և հստակ է, թե ինչ են նրանք ցանկանում կյանքից։
Տղամարդու ձեռքերը
Երկրորդ հերթին, եթե ոչ առաջին՝ կանայք ուշադրություն են դարձնում տղամարդու ձեռքերին։ Նրանց դուր է գալիս խնամված, մաքուր ձեռքերը՝ խնամված եղունգներով։ Եթե նշվածներից որևէ մեկը իդեալական չլինի՝ կնոջը դա հաստատ կվանի։
Հումորի զգացում
Հումորը միշտ էլ գրավիչ է, հատկապես նուրբ, հատկապես տղամարդկային։ Դա ուղղակի ձգում է։
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:
Գրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։