Շատ հաճախ պատահում է այնպես, որ մենք օգտվում ենք առօրյա իրերից, բայց ոչ միշտ գիտենք թե ինչի համար է նախատեսված դրա առանձին որևէ դետալը։ Օրինակի համար, երբևէ մտածե՞լ եք, թե ինչի համար է նախատեսված այս փոքրիկ անցքը կախովի կողպեքի վրա։
Պարզվում է այդ անցքը այնտեղ պատահականորեն չի հայտնվել։
Ամբողջ բանը նրանում է, որ մեծամասամբ կախովի կողպեքները օգտագործվում է դրսում, որտեղ եղանակային պայմանները փոփոխվում են ամեն օր։ Խոսքը գնում է փոշու, անձրևի և ձյան մասին։ Օգտագործման ընթացքում, այսինքն խոնավ, փոշոտ պայմաններում անընդհատ բացվել-փակվելուց, կողպեքի բանալու հատվածը սկսում է դժվարությամբ պտտվել։ Բանալու այդ հատվածը շատ շուտ է կոռոզիայի ենթարկվում։ Հենց այդ ժամանակ, այդ անցքի մեջ կարելի է կաթեցնել մի քանի կաթիլ մեքենայի յուղ և մի քանի րոպեից կողպեքը սկսում է պտտվել ինչպես նորը։