fbpx

Ի՞նչ է իրականում կինը պահանջում տղամարդուց

Ավելի բարի եղեք նրա հանդեպ

Վերջ տվեք նրան նյարդայնացնելուն ձեր հպարտությամբ, տղամարդկային տրամաբանությամբ, բնավորության ուժով: Զանգեք նրան: Հատկապես եթե վիճել եք, զանգեք նրան: Եթե տեսնեիք միայն, թե ինչ դառն է լաց լինում այն բանից հետո, երբ ցած եք դրել լսափողը, շրխկացրել դուռը: Ոչ, նա այնքան գեղեցիկ չի լացում, որքան ֆիլմերում են ցուցադրում` բարձին հենված, մեղմորեն: Նա բարձրաձայն լաց է լինում` արցունքները լղոզելով տգեղ, ուռած դեմքին: Նրա ձայնը լսվում է փողոցում` հարևան սենյակում: Նա ոռնում է ցավից, որ պատճառել եք իրեն: Զանգեք նրան, վերադարձեք, եկեք: Բռնեք նրա ձեռքերը և հանեք այդ վշտից, ինչպես հրդեհի կրակից:

Մի բղավեք, մի վիրավորեք

Դուք նրան սպանում եք բառերով: Նրան` բարի, քնքուշ, իսկական: Նա չար, դաժան և վրիժառու է դառնում, որովհետև մի անգամ վիրավորել եք նրան: Հետո դուք հազար անգամ ափսոսացել եք ասածի, արածի, սիրտը նետածի համար: Բայց պահն արդեն անցել է: Նրա մի մասն արդեն մահացել է, որովհետև դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե ինչ անտանելի է սիրելիից և հարազատից չար բառեր լսելը: Դուք հետո կհաշտվեք, բայց նա միևնույն է` չի մոռանա: Ձեզ չի հիշեցնի, բայց ինքը դեռ շատ անգամներ գլխում կպտտեցնի ձեր բառերը, մենակ լաց կլինի, սիրտը մանր կտորների կկտրատի: Իսկ հետո դուք` թանկագին տղամարդիկ, կզարմանաք, թե որտեղից նրա մեջ այդքան ցինիզմ և անտարբերություն: Նա դա կարում է և գործում սրտի սպիներից: Սպիներից, որոնք դուք եք թողել այնտեղ:

Խանդեք նրան

Կրքոտ, բուռն, անզսպորեն: Բռունցքներով խփեք պատերին, ավերեք շուրջն ամեն ինչ: Միայն երբեք նրան մի ասեք, թե ինքն է մեղավոր այդ ամենի համար: Մի կշտամբեք և մի մեղադրեք: Նույնիսկ եթե «այն հիմարը, որը նայել է նրան» ամեն ինչում սխալ է: Բայց թող նա ձեզ համար սուրբ մնա: Հավատացեք, եթե նա ուզենա դավաճանել, կդավաճանի, իսկ դուք չեք էլ իմանա: Բայց եթե դուք ուշադրություն եք դարձրել, նա դիտավորյալ է արել դա: Թեկուզ նրա համար, որ այդպես գոնե իրեն ցույց տաք, որ խանդում եք, այսինքն սիրում եք, գնահատում և վախենում եք կորցնել: Նշանակում է` նա կասկածել է իրեն, ձեր զգացմունքներին: Նշանակում է` վախենում է ձեր «մենքի» համար: Նրան ավելի հաճախ ասեք այդ մասին: Ասեք, որ նա ձեր ամեն ինչն է, որ նրա հետ ասես դրախտում լինեք: Թող որ դա կինոյի նման ձևական լինի, թեկուզ: Ասացեք: Եթե հանկարծ վաղը նա մահանա: Չէ որ նա մի օր կմահանա: Չէ որ մենք բոլորս մի օր կմահանանք: Չէ որ կյանքն այնքան կարճ է, այնքան անկանխատեսելի, կարող է ինչ-որ պահի ավարտվել: Այսպես, եթե նա վաղը մահանա, դուք այլևս շանս չեք ունենա նրան ասել այդ մասին: Ասացեք, թանկագիններս, ասացեք:

Խոստացեք, խոստումներ մի խնայեք, մի վախեցեք խաբել

Նա այնքան երջանիկ է, երբ խոստումներ է լսում, երբ երազում է, հույս ունի որևէ լավ բանի: Նա այնքան գեղեցիկ է այդ պահին, այնքան ՆԱ է… Միթե նա չի վաստակել դա: Նույնիսկ եթե վաղը չէ մյուս օրը բաժանվեք, միթե դա չարժե այն տասնհինգ րոպեն, երբ պառկել էիք իրար գրկած և երազում էիք ձեր գեղեցիկ ապագայի մասին: Արժե: Ամեն վայրկյանն արժե: Որովհետև մեր կյանքում այնքան քիչ են նման վայրկյանները: Իսկ մենք նաև սահմանափակում ենք ինքներս մեզ: Մենք ծանրութեթև ենք անում, հաշվարկում ենք, մտածում, մենք` հիմարներս, գրողը տանի հարաբերություններ ենք կառուցում: Իսկ հարաբերություններն ուղղակի անհրաժեշտ է ապրել: Ուղղակի սիրել, տառապել, այրվել: Ասել այն, ինչ մտածում ես հենց հիմա, հենց այս րոպեին:

Աղբյուրը՝ NEWS.am STYLE

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 2 из 5 )
MediaMag
Ի՞նչ է իրականում կինը պահանջում տղամարդուց
Հրաշալի կարճամետրաժ մուլտֆիլմ «Դուրս հրավեր»