[em]Tert.am-ը գրում է.[/em]
Google օգտագործելիս մենք օգտվում ենք այնպիսի ծառայություններից, ինչպիսիք են Gmail, Drive, YouTube և Google Maps-ը, սակայն դրա դիմաց մենք տրամադրում ենք որոշակի տեղեկատվություն մեր մասին, գրում է independent.co.uk-ը:
Պարբերականի փոխանցմամբ, այդ տեղեկատվությամբ ընկերությունը կարող է կիսվել գովազդատուների հետ, որպեսզի նրանց գովազդներն առավել արդյունավետ դառնան: Օրինակ՝ ավիաընկերությունները ցանկանում են թիրախավորել ճանապարհորդել սիրողներին, իսկ երեխաների հագուստ արտադրողները` ծնողներին:
Այցելելով “Web & App Activity” էջ՝ դուք կարող եք տեսնել, թե ինչ է Google-ը «նայում»: Այնուհետև այցելելով “Ads Settings” կարող եք տեսնել, թե ինչ է ընկերությունը կարծում, որ գիտի ձեր մասին:
Այս ամենի համար անհրաժեշտ է լոգին լինել Google-ում, այցելել ” history.google.com/history” և կատարել լուսանկարներում ցուցադրված քայլերը։