fbpx

Քո հոգին ցանկանում է, որպեսզի դու հիշես այս 10 պարզ ճշմարտությունները

Շատերս ենք այսպես, թե այնպես մտորել այն մասին թե ի՞նչ է լինելու հետո և ի՞նչ սպասել կյանքից։ Երբեմն մտածում ենք, որ մեր բոլոր գործողություններն անարդյունք են և աննպատակ։ Մենք հակված ենք երազել բացարձակ անիրական բաների մասին, որոնք երբեք չեն իրականանա միայն այն պատճառով, որ մոտ են ուտոպիային և ենթադրում են կախարդանքի առկայություն։

Եվ իրոք, քանի՞ անգամ ես քեզ հարց տվել, թե քո ճանապարհի ո՞ր կետում ես գտնվում այժմ։ Հրաշալի է, եթե ունես դրա պատասխանը։ Իսկ ի՞նչ անել, երբ չգիտես։ Ժամանակն է լսել, թե ինչ է ասում քո հոգին։ Նրանում է թաքնված յուրաքանչյուր պատասխան։

Առաջարկում ենք 10 կետ, որոնց շնորհիվ վերջապես կզգաս հողը ոտքերիդ տակ։ Ահա դրանք.

1. Դու այնտեղ ես, որտեղ պետք է լինես։ Հավատա, ինչ տեղի է ունենում՝ ուղղված է դեպի լավը։ Ինչ խաչմերուկում էլ, որ գտնվես, իմացիր, որ պատահական ոչինչ չի լինում։ Ամեն ինչն ունի իր նպատակը։

2. Միշտ պատրաստ եղիր ցանկացած փոփոխության, որովհետև հաստատուն ոչինչ չկա։ Լավ, թե վատ՝ այդ բոլորը անցողիկ են։ Ընդունիր ամեն մի րոպեն, ինչպես որ կա։

3. Այն, ինչ քեզ իրոք անհրաժեշտ է՝ իրականում կա քո ներսում։ Դա սերն է, հոգին, կարեկցանքն ու կամքը։ Այն բոլոր բաները, որոնք որոշում են քո բնավորությունը և քո ով լինելը։ Աշխարհը փոխհարաբերվում է քեզ հետ հենց այդ մակարդակում։

4. Տվյալ պահին դու այն մարդն ես՝ ով ուզում ես լինել։ Հիմնական նպատակը՝ ներդաշնակություն ինքդ քեզ հետ։ Պետք չէ հարկադրաբար կոտրես ինքդ քեզ՝ դու կփոխվես միայն այն ժամանակ, երբ ընդունես քեզ այնպիսին, ինչպիսին որ կաս։

5. Քո ինքնաբավությունը որոշվում է միայն քեզնով։ Դու երբեք չես զգա երջանկություն, եթե ամեն ինչ անես միայն նրա համար, որպեսզի դուր գաս ուրիշներին և լսես նրանցից գովեստի ու շնորհակալության խոսքեր։ Հավատա, ուրիշի մտքերը հնարավոր չէ ղեկավարել։ Այդ պատճառով փորձիր դուր գալ ինքդ քեզ։

6. Դժվարությունների հետ ավելի հեշտ է պայքարել, եթե նայում ես դրանց այլ տեսանկյունից։ Դու թախծում և անհանգստանում ես, երբ դադարում ես ապրել ներկայով։ Բայց մի պահ մտածիր՝ կյանքի ամբողջ մասշտաբով, կյանքի յուրաքանչյուր իրադարձություն մանրուք է։

7.  Ապրիր հենց հիմա։ Իհարկե կարելի է ափսոսալ անցածի և երազել ապագայի մասին, բայց ավելի լավ է հենց հիմա գտնել սեփական կիրքը և գործել։ Այն ինչ եղել է՝ քո փորձն է։ Իսկ այն ինչ կլինի՝ այդ նույն փորձի կիրառումը տվյալ պահին։

8. Բաց թող վախերդ։ Դու կիմանաս գոյի էությունը և իրական սիրո մաքրությունը միայն այն ժամանակ, երբ կձերբազատվես վախերիցդ։ Ինչպե՞ս։ Գնա նրան դեմ հանդիման։ Միայն այդպես կարելի է այն հաղթահարել։

9. Դադարիր փորձել ամեն ինչ վերահսկել։ Մի՞թե մտածում ես, որ կարող ես նախորոք հաշվարկել այս կամ այն գործողության բոլոր հնարավոր հետևանքները։ Սովորիր սիրել հենց այնպես և չապրել այն զգացումով, որ բոլորը քեզ ինչ-որ բան են պարտք։

10. Առանց մեղադրանքի ընդունիր այն ամենը, ինչ տեղի է ունենում քեզ հետ։ Պայքարելն անիմաստ է, քանի որ քո հիմնական հակառակորդը՝ դու ինքդ ես։ Սեր ինքդ քո հանդեպ՝ ահա թե ինչը քեզ կօգնի։

Կիսվիր այս խորհուրդներով ընկիերներիդ հետ և թող նրանք էլ փորձեն լսել սեփական հոգուն։

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 9 assessment, среднее 4.22 из 5 )
MediaMag
Քո հոգին ցանկանում է, որպեսզի դու հիշես այս 10 պարզ ճշմարտությունները
ԹԵՍՏ ամենագետների համար․ 13 հետաքրքրաշարժ փաստերում կռահեք որն է ճիշտ և որը սուտ