Փորձագետի կանխատեսում․․․
Ֆիլիպինյան Ֆեն շույի մասնագետը գործարարներին և աշխատողներին կոչ է անում խաղադրույք կատարել Սպիտակ Մետաղե առնետի տարում նոր նախաձեռնությունների վրա, քանի որ դա կապահովի հաջողություն:
Վարպետ Հանզ Կուանի խոսքերով, քանի որ Առնետը արևելյան աստղագուշակի առաջին նշանն է, այն աջակցում է բոլոր նախաձեռնություններին:
2020 թվականը՝ հարմար տարի է ամուսնանալու և ընտանիքը համալրելու համար: Սպիտակ գույնը խորհրդանշում է մաքրություն, անկեղծություն և բարի մտադրություններ:
Տարվա խորհրդանիշը կօգնի նրանց, ովքեր իրենց ուզածին հասնում են ազնիվ ճանապարհներով և հարգանքով են վերաբերվում իրենց շրջապատող մարդկանց: Նրանք, ովքեր փորձում են անազնիվ կերպով հասնել իրենց նպատակներին, կտապալվեն՝ կձախողվեն և կհիասթափվեն:
Դժվարություններ էլ կլինեն. Օրինակ՝ հենց սկզբում պետք է շատ ջանաս որպեսզի կարողանաս սիրաշահել այդքան պահանջկոտ նշանին: Եթե դուք հաստատակամ եք, վճռական, ինքնավստահ և բարի եք ուրիշների հանդեպ, ուրեմն վախենալու ոչինչ չունեք: Առնետը ամեն ինչ կանի օգնելու համար:
Ֆինանսական առումով նույնպես կարելի է բարգավաճում ակնկալել, քանի որ առնետը մանրախնդիր կենդանի է և շատ է սիրում հարստություն: Մտածեք այն մասին, թե ինչպես կարող եք ազնիվ կերպով բազմապատկել ձեր բարեկեցությունը, և առնետը ուրախությամբ կօգնի ձեզ այս հարցում:
2020 թվականի երկրորդ կեսին մեզ լուրջ փոփոխություններ են սպասում կյանքի շատ ոլորտներում: Դրանք լիովին անսպասելի կլինեն, և հնարավոր է՝ նույնիսկ տհաճ: Մտածեք այն մասին, թե ինչպես կարող եք նվազագույնի հասցնել վնասը և որտեղ ուղղորդել բացասական էներգիան:
Պլանավորեք զբաղվել սպորտաձևերով, նոր հոբբի հորինեք, գրանցվեք հետաքրքիր դասընթացների: Դա կօգնի շեղվել, եթե առաջանան չնախատեսված խնդիրներ, այլ ոչ թե բացասական էներգիա հաղորդել բոլոր նրանց, ովքեր գտնվում են Ձեր կողքին:
Առնետը բարդ նշան է, խորամանկ է, վրեժխնդիր և գիտի, թե ինչպես հանգամանքները շրջել իր օգտին: Հետևաբար, ամբողջ տարին պետք է լինել ուշադիր, քանի որ ի հայտ կգան շատ ավելի խորը և մասշտաբային հարցեր, քան սովոր ենք լուծել:
Վերջապես, հարկ է հիշեցնել, որ Մետաղական Առնետի տարին դեռ չի եկել: Չինական օրացույցի համաձայն, Նոր Տարին հունվարի 1-ից չէ, այլ երկրորդ նորալուսնին՝ ձմեռային արևադարձից հետո: Ուստի տոնակատարության ամսաթիվը հաստատուն չէ: 2020 թվականին Առնետը փոխարինելու է Խոզին միայն հունվարի 25-ին:
Ուստի պատրաստվելու ժամանակ դեռ կա:
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:
Գրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։