fbpx

Մարդկությանն ամենաշատը հուզող հարցը․ Ի՞նչ է երջանկությունը

Հավանաբար շատերս ենք սոցիալական տարբեր հարթակներում հանդիպել երջանկության մասին աֆորիզմներ, կարդացել այդ մասին  գրքերում, հաջողության հասած մարդկանց շուրթերից լսել երևույթի մեկնաբանության իրենց տարբերակը:

Արվեստագետը, փողոցն անցնող քաղաքացին, պատանին, դեռահասը, հոգեբանն  ու բոլորս ունենք երջանկության մեր մեկնաբանությունը ու «թեորեմիկ ընկալումը», քանի որ  երևույթի ընկալումը տարբեր է: Առհասարակ վերացական երևույթները կաղապարելը դժվար է, միանշանակ սահմանումներ տալը: Ոմանք երջանկությունը կապում են արտաքին գործոններով, ոմանք համոզված են, որ երջանկությունը ներքին երևույթ է. երջանկությունը մեր ներսում է, մեր ընտրության արդյունքը, ինչպես օրինակ՝ ըստ արևելյան փիլիսոփայության՝ երջանկությունը մարդու ներսի վիճակ է, ըստ հին հույն մաթեմաթիկոս, փիլիսոփա Պյութագորասի.՝ «Մի ընկիր երջանկության հետևից: Այն միշտ քո ներսում է գտնվում»:

Ոմանք երջանկությունը շարունակում են փնտրել մասնագիտական հաջողությունների հասնելով, ոմանք էլ՝ սոցիումում ամուր դիրք զբաղեցնելով: Երջանկությունը սուբյեկտիվ է…

Այնուամենայնիվ երջանկության ֆենոմենի  մի քանի կետերում՝

  • Բավարարված ու ներդաշնակ ինքդ քո ու շրջապատի հետ

Երջանիկ լինելու կարևոր գործոններից են ինքնաբավություն ու լիարժեքության զգացողությունները:  Ինքնաբավությունն  անսեռ երևույթ է,  ներքուստ հանգիստ ենք, չունենք այլոց ինչ-որ բան ապացուցելու, մեր «ես»-ը ամենուր հոլովվելու ու շեշտելու կարիք, երբ ընդունում սիրում ու գնահատում ենք մեզ ու մեր տեսակը՝ արժևորելով տեսակ լինելու գաղափարը: Կուլ չենք գնում  և մոլեռանդությամբ հետևում 21-րդ դարի մեզ հրամցված «գեղեցկության չափանիշներին», ինչպես Գերմանացի գրող Էքաթ Թոլլեն  ասում էր «Երբ երջանկությունը հիմնում ես արտաքինի վրա, մի օր այդ երջանկության վերջը գալու է»:

Փոխարենը ինքնառեալիզացվելով, ամեն օր ինքնահղկվելով, ամեն օրվա հետ նորը քաղելով, օրն ապարդյուն չանցկացնելով, չմսխելով կարող ենք հասնել բավարարվածության զգացողության, ինչը երջանկության բաղկացուցիչներից է:

  • Էներգետիկ օրենք, կամ ինչ ասել է դրական էներգետիկա

Շատերս ենք հավանաբար լսել այս  արտահայտությունը՝ խորհրդի կարգով գործ սկսելիս, կամ ինչ-որ բանի մասին մտածելիս. ինչպես տրամադրվես, այնպես էլ կլինի:

Գոյություն ունի էներգետիկ օրենք, համաձայն որի մեր բացասական մտքերը, բառերը կարող ենք փչացնել մեր իսկ կյանքը, իսկ հակառակ դեպքում, անկախ հանգամանքների լուսավորություն ու ջերմություն տալով, դրական ազդակներ, մենք ինքներս ենք ջերմանում: Ինչպես ասում են, որքան շատ է մարդու մեջ լավը, այնքան քիչ է նա նկատում ուրիշների մեջ եղած վատը: Հոգեբանության մեջ գոյություն ունի պոզիտիվ հոգեբանություն, որն օգնում է մարդուն ձեռք բերել երջանկության զգացում, օրինակ՝ լավատեսության, կամ այլ բնատուր հնարավորությունները զարգացնելու և կիրառելու միջոցով:

  • Ամեն ինչից անդին….

Կարևոր է դրականը տեսնել, լավատեսությամբ մոտենալ գործերին, խուսափել տհաճ, բացասական մարդկանցից: Երջանկության գրավականներից մեկն էլ այս պահով ապրելն է.

«Երջանիկ ապրելու մեծ գիտությունը կայանում է միայն ներկայում ապրելու մեջ»,-Պյութագորաս:

  • Գրեք…..

Բարի ու անկեղծ հայացքներ որսալը, ջերմ բարևելը,  գրկախառնվելն ու առհասարակ ամեն դրական զգացողության մեջ էլ կա երջանկության սինդրոմ: Տարածված միջոց է  ամեն օրվա ավարտին գրելը, թղթին հանձնելն այն ամենը ինչի համար շնորհակալ եք, կամ  ինչը մեզ երջանկացրել է, կամ մի պահ երջանկություն է պատճառել, կամ պարզապես ինչու՞ ենք մենք երջանիկ: Օրինակ՝ ես երջանիկ եմ, որովհետև իմ ներսում չարությունը, նախանձի տեղ չկա,  ունեմ ազատություն, իմ անձնական տարածությունը,  ունակ եմ որոշումներ կայացնելու՝ կրելով դրանց ամբողջ պատասխանատվությունը: Քանի դեռ կարողանում եմ շնորհակալ բառին արժանանալ, քանի դեռ ունեմ ուժ, կարողություն օգնելու, օգտակար լինելու, սովորելու ու սովորեցնելու:  Պահում եմ իմ կյանքում ամեն դրական երևույթ, քանի որ երջանկությունը կոնցեպտուալ երևույթ է, եթե մեկը մի քիչ պակասի, կամ մեկից ավելցուկ մնա, մենք վստահաբար նույն զգացողությունը չենք ունենա, մի բան վստահաբար կփոխվի:

Հրապարակման ներկայացրեց՝ Էլիզա Բալայանը

 

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Մարդկությանն ամենաշատը հուզող հարցը․ Ի՞նչ է երջանկությունը
Ինչպիսի՞ն կլիներ մեր մոլորակը առանց տղամարդկանց