✦ ՆՈՐ 3D ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
Ի՞նչ տեսք ունի քո 3D Աստղային Կրիստալը
Ընտրիր ծննդյանդ օրն ու ամիսը՝ տեսնելու քո անհատական 3D կոդը

Ինչո՞ւ են մեզ վրա թափվում անհաջողությունները, երբ երջանկություն ենք խնդրում

Սիրո՞ւմ եք կարդալ Mediamag-ը
Ավելացրեք մեզ Google-ի ձեր նախընտրելի աղբյուրների թվում։
Ավելացնել Mediamag-ը

Ես խնդրեցի տիեզերքից երջանկություն, իսկ դրա փոխարեն ամեն ինչ ավելի վատացավ: Ինչո՞ւ․․․

Այնպես է պատահում, որ կյանքի սև շերտագիծը ձգձգվում է: Եվ երբ մենք որոշում ենք փոխել մեր կյանքը և օգնություն ենք խնդրում բարձրագույն ուժերից, ամեն ինչ ավելի է վատանում: Ինչո՞ւ․․․

Երբ մենք փոխում ենք մեր մտքերը և մեր մտքում ստեղծում ենք հիանալի իրողություն. ամուր ընտանիք, հուսալի, սիրող մարդ մեր կողքին, լավ աշխատանք… Այդ ժամանակ Տիեզերքը սկսում է հող նախապատրաստել մեր երազանքների իրականացման համար: Եվ հենց այստեղից էլ սկսվում մի բան, որը մենք անմիջապես չենք կարող հասկանալ:

Ինչու՞ են մեզ վրա թափվում ավելի շատ անհաջողություններ: Ճակատագիրը կարծես հատուկ պատնեշներ է կառուցում: Ի վերջո, ես ցանկանում էի ամենալավը: Ինչո՞ւ է ամեն ինչ հակառակը ստացվում:

Մենք որպես նվեր պարզապես քոթոթ չենք պատվիրում տիեզերքից, այլ նրանից խնդրում ենք գլոբալ, լուսավոր իրագործումներ: Բայց մենք հաշվի չենք առել այն փաստը, որ նախ մենք ենք փոխվում ներքուստ, իսկ հետո փոխվում է իրականությունը:

Մենք ինքներս չենք համապատասխանում այն իրականությանը, որը պատվիրել ենք:

Բերենք մի օրինակ: Կինը ցանկանում է արժանի տղամարդ, օժտում է նրան որակովներով, խնդրում է գրեթե իդեալ: Չէ՞ որ Աստծուց ոչ ոք չի խնդրի հարբեցող կամ ալֆոնս: Բայց այդ կինը իր որակներով չի ձգում իր երազանքների տղամարդուն: Եվ եթե Տիեզերքը տա այդ երազանքը, ապա հարաբերությունները կարճ կլինեն, քանի որ կինը չունի այն որակները, որոնք կհամապատասխանեն «պատվիրված» տղամարդուն:

Եվ տիեզերքը պատրաստում է մեզ: Նա մեզ դժվարություններ է տալիս, սովորեցնում, փոխում է մեզ: Համաձայնվեք, որքան դժվար է բաժինը, այնքան ավելի իմաստուն ենք դառնում: Բոլոր փորձառու մարդիկ, որպես կանոն, ծանր ճակատագիր ունեն:

Եվ երբ մենք պատրաստ լինենք և կհամապատասխանենք մեր երազանքների մարդուն, այդ ժամանակ մենք կհանդիպենք նրան:

Նույնկերպ է նաև աշխատանքի և ֆինանսների դեպքում:

Տիեզերքը ուժեղներին ծնկի է բերում, քանի որ գիտի, որ նրանք կբարձրանան և էլ ավելի կուժեղանան:

Եթե ​​ցանկանում եք փոխել ձեր կյանքը դեպի լավը, ապա երախտագիտությամբ ընդունեք քննությունը:

Սա նշանակում է, որ Տիեզերքը լսել է ձեզ և պատրաստվում է ձեզ շատ լավ բանի: Պարզապես պետք է առաջ գնալ և չկանգնել: Դուք ինքներդ եք պատվիրել այն ճանապարհը, որի վրա կկատարվեն ձեր բոլոր երազանքները:

Ճիշտ ուղի գտնելու համար նախ պետք է մոլորվել: Լույսը տեսնելու համար դուք պետք է գտնվեք խավարում:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Ինչո՞ւ են մեզ վրա թափվում անհաջողությունները, երբ երջանկություն ենք խնդրում
Այս 3 տեսակի կանանց հետ տղամարդիկ երբեք չեն ամուսնանա
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց