fbpx

Ի՞նչ պետք չէ խնդրել ձեր տղամարդուց

Եթե չեք ուզում փչացնել ձեր հարաբերությունները՝ ուրեմն երբեք մի խնդրեք տղամարդուն այն, ինչը բերված է ստորև․

1. Երբեք ուշադրություն չդարձնել ուրիշ կանանց: Չի նշանակում, թե պետք է ամուսնուն թույլ տալ, որ աչքերը չռի այլ կանանց վրա և հաշտվել դրա հետ: Ուղղակի տղամարդիկ գենետիկորեն այնպես են ծրագրված, որ նկատում են թեկուզ մի փոքր գրավչություն ունեցող կանանց: Այդ պատճառով չարժե նրան արգելել, որ անի դա, որովհետև նա միևնույն է` ուշադրություն կդարձնի նրանց: Ուղղակի վստահեք նրան և իմացեք, որ դա նույնն է, ինչ երբ դուք եք նկատում գրավիչ տղամարդուն, բայց դա չի նշանակում, թե պատրաստվում եք դավաճանել նրա հետ:

2. Հրաժարվել որևէ անհատական կամ մասնագիտական հակումից: Որքան էլ դուք հասկանաք և մասնակից լինեք նրա հետաքրքրություններին, դուք պետք է աջակցեք նրա նպատակներին և ինչ-որ բանի հասնելու նրա ձգտմանը: Երբեմն դրա համար ժամանակ և փող է անհրաժեշտ, բայց եղեք նա, ով մշտապես նրան ասում է, որ ինքը չի կարողանա անել դա կամ որ չպետք է անի: Եղեք նրա գործընկերը, սիրուհին և ընկերը: Նրան խրախուսեք անելու այն, ինչ ուզում է, և նրան հասկացրեք, որ միշտ կողքին կլինեք:

3. Փոխվել կամ ուրիշ լինել: Երբ դուք ուշադրությունը սևեռում եք նրա թերությունների վրա, ջանացեք վերհիշել, թե ինչու եք սիրել նրան: Համբերատար և սիրող եղեք, հիշեք, որ դուք ևս ձեր մինուսներն ունեք:

4. Այնպիսի հետաքրքրություններ ունենալ, ինչպիսին ձերն են: Դա անիրատեսական է և անարդարացի: Դուք ընդհանուր ինչ-որ բան ունեք, բայց տարբերություններ էլ ունեք, և դա պահպանում է հետաքրքրությունը հարաբերություններում:

5. Որ ընկերուհու պես լսի ձեզ: Ձեր տղամարդն ուզում է լսել ձեր և ձեր խնդիրների մասին, բայց կան որոշակի թեմաներ, որոնցից գլուխ հանելուն նա չի կարող ձեզ այնքան լավ օգնել, որքան ձեր ընկերուհին, քույրը կամ մայրը: Գնահատեք նրա ջանքերը և ձեզ հասկանալու ցանկությունը, բայց անիրատեսական ակնկալիքներ մի ունեցեք, թե տղամարդը ձեզ կհասկանա և կօգնի, ինչպես մեկ այլ կին:

6. Չշփվել ընկերների հետ: Հարաբերությունների առաջին տարում դուք ուղղակի ուզում եք անընդհատ միասին լինել, իսկ հետո գուցե ուզում եք, որ նա ավելի շատ տանը լինի երեխաների հետ, որպեսզի մինչև ուշ գիշեր դրսում չլինի: Բայց յուրաքանչյուրը պետք է հարաբերություններից դուրս իր կյանքն ունենա: Եթե դուք հանուն ամուսնու չեք շփվում ձեր ընկերուհիների հետ, դա ձեր խնդիրն է, ոչ թե նրա: Առողջ հարաբերություններում ամեն ինչ այլ կերպ պետք է լինի:

Աղբյուրը՝ NEWS.am STYLE


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 11 assessment, среднее 3.82 из 5 )
MediaMag