fbpx

Ինչպես անել, որ տղամարդը միայն քո մասին մտածի

Ժամանակակից տղամարդիկ պետք է զգայական, հոգատար լինեն և կողքերը չնայեն: Սիրահարված կինը կարող է անընդհատ մտածել իր տղամարդու մասին. նա երազում է, պլանավորում է ժամադրությունները, համատեղ ժամանց է հորինում և այլն: Նա միշտ ցանկանում է, որ տղամարդն անընդհատ իր մասին մտածի։ Իսկ այս ամենին կարելի է հասնել մի քանի միջոցով:

Հարկավոր է նրան հասկացնել, որ դուք «անմատչելի» եք. նրան ստիպեք ձեզ հետ հանդիպում փնտրել, մտահոգվել և նյարդայնանալ: Ձեր պահվածքով և բառերով պիտի նրան ցույց տաք, որ այնպիսի կին եք, որին պետք է նվաճել:

Ձևացրեք, թե շատ զբաղված եք և ձեր անհետաձգելի գործերից կտրվեք միայն նրա հետ հանդիպելու համար: Տղամարդուն հնարավորություն տվեք ձեզ հետ հանդիպման առիթ փնտրել, արժանանալ ձեր ուշադրությանը, դժվարություններ հաղթահարել: Եթե կարողանաք ամեն ինչ այնպես կազմակերպել, որպեսզի նա իրեն հաղթող զգա, որին առաջին մրցանակն է բաժին հասել, դա նրան ամուր կկապի ձեզ:

Ձեր տղամարդը պիտի վստահ լինի, որ ձեր կյանքը հագեցած է և հետաքրքիր: Եթե վստահ լինի, որ դուք հենց միայն իր զանգին եք սպասում, կդադարի ամեն րոպե մտածել ձեր մասին. ինչո՞ւ պիտի անի դա, եթե առանց այդ էլ գիտե, թե ինչով եք զբաղված: Այս դեպքում նրանք հեշտությամբ կորցնում են հետաքրքրությունը այն կանանց հանդեպ, որոնք մի տղամարդուց բացի, ուրիշ ոչնչով տարված չեն և ուրիշ ոչ մեկին հետաքրքիր չեն:

Դուք պետք է պահպանեք այն առասպելը, թե դուք զբաղված և ամեն տեղ պահանջված մարդ եք. ձեզ սպասում են ընկերները, դուք շատ երկրպագուներ ունեք և անընդհատ ինչ-որ գործեր են հայտնվում:

Ջանացեք միշտ խորհրդավոր մնալ տղամարդու համար` սիրախաղ արեք, սեթևեթեք, կանացի այլ հնարքներ կիրառեք, որպեսզի ձեր նկատմամբ տղամարդու հետաքրքրությունը չթուլանա: Նույնիսկ եթե ձեր հարաբերությունները բավականաչափ ամուր են, դա պատճառ չէ, որպեսզի թույլ տաք, որ առօրյա գործերն ու ձանձրույթը փչացնեն ձեր ռոմանտիկ պատմությունը:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 4 assessment, среднее 3.5 из 5 )
MediaMag
Ինչպես անել, որ տղամարդը միայն քո մասին մտածի
Ամենախնայողները: ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ 4 նշաններ, որոնք գիտեն՝ ինչպես գումար խնայել