Բառերը մեծ ուժ ունեն։ Դրանք կարող են ոգեշնչել անորոշության պահերին, մեզ ուժ տալ՝ բացելու մեր թևերը դժվար ժամանակներում և կարող են ցավ պատճառել, երբ ուղղված են մեր ամենախոցելի կետերին: Դրանք ստիպում են մեզ լաց լինել և ծիծաղել:
Մենք ձեզ առաջարկում ենք արտահայտությունների ընտրանի, որոնք, հնարավոր է, չփոխեն ձեր կյանքը, բայց դրանք անպայման կազդեն ձեր տրամադրության վրա։ Դուք կցանկանաք մտածել և ժպտալ: Մի՛ զսպեք ձեզ։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
«Մարդը, ում հետ կյանքում ամենաշատ ժամանակն եք անցկացնելու՝ դուք եք: Այնպես որ, ջանք գործադրեք, որ ձեզ համար հետաքրքիր լինի ինքներդ ձեզ հետ»։
«Գնահատե՛ք կյանքի ամեն վայրկյանը, սիրում եք՝ ասեք, ատում եք՝, մոռացե՛ք, ժամանակ մի վատնե՛ք ատելության վրա, որովհետև կյանքի համար այնքան քիչ ժամանակ կա…»:
«Կյանքը գնացք է: Լավագույն պահերին թվում է, թե դուք կառավարում եք այն։ Վատագույն պահերին՝ ձեզ ուղևոր եք պատկերացնում։ Իսկ երբեմն էլ հասկանում եք, որ պարզապես պառկած ես ռելսերի վրա»։
«Գնահատեք այն մարդկանց, ովքեր կարող են տեսնել ձեր մեջ երեք բան՝ տխրությունը ժպիտի հետևում, սերը զայրույթի հետևում և ձեր լռության պատճառը»:
«Ճակատագիրը պատահական խնդիր չէ, այլ ընտրության: Պետք չէ սպասել դրան, պետք է ստեղծել այն»:
«Երբեք մի արդարացեք: Ոչ նրանց առջև, ովքեր սիրում են ձեզ, և ոչ էլ, առավել ևս, նրանց առջև, ովքեր չեն սիրում: Նա, ով չի սիրում, միևնույն է, երբեք չի հավատա ձեզ, իսկ նա, ով սիրում է, ձեզ համար ինքը արդարացում կգտնի»։
«Իսկապես մտերիմ մարդը նա է, ով գիտի քո անցյալը, հավատում է քո ապագային և հիմա ընդունում է քեզ այնպիսին, ինչպիսին կաս»:
«Ամենակարևորը հոգու մեջ կարգ ու կանոն հաստատելն է։ Հետևում ենք երեք «չ»-ին՝ չտրտնջալ, չմեղադրել, չարդարանալ»:
«Դավաճանների մոտ չի կարելի վերադառնալ: Չի կարելի: Կծեք ձեր արմունկները, հող ծամեք, բայց մի վերադարձեք այնտեղ, որտեղ ձեզ ժամանակին դավաճանել են », – Ժան Ռենո:
Կարդացեք նաև՝ «Քո մասին ցածր կարծիք ունենալը համեստություն չէ։ Սա ինքնաոչնչացում է». իմաստալից ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ կյանքի մասին
«Բոլոր նրանց, ովքեր ինձ վատն են ցանկանում… Բարին ձեզ: Լսո՞ւմ եք։ Բարին․․․»:
«Եթե ցանկանում եք ճանաչել մարդուն, մի լսեք, թե ինչ են ասում ուրիշները նրա մասին, ավելի շուտ լսեք, թե ինչ է նա ասում ուրիշների մասին»:
«Երբեք ետ մի նայիր… Այնտեղ ամեն ինչ անփոփոխ է»։
«Ձեր մեջ զարգացրեք բնավորության մեկ շատ լավ գիծ: Երբեք հարաբերություններ մի պարզեք այն մարդկանց հետ, ովքեր ձեզ հիասթափեցրել են: Պարզապես հեռացեք»:
«Գնահատե՛ք այն մարդկանց, ովքեր գալիս են այն պահերին, երբ վատ են ոչ թե իրենք, այլ դուք»։
«Մարդու բնավորության մեջ կա երեք ոսկե հատկություն՝ համբերություն, չափի զգացում և լռելու կարողություն։ Երբեմն կյանքում դրանք ավելի շատ են օգնում, քան խելքը, տաղանդն ու գեղեցկությունը»։
«Ապրելու և ուրախանալու համար անհրաժեշտ է միայն երկու բան՝ նախ ապրել և երկրորդ՝ ուրախանալ»։
«Երբեք մի ապրեք մարդու հետ՝ հանուն փողի, երեխաների և խղճահարության: Փողը կհագեցնի, երեխաները կմեծանան, իսկ խղճահարությունը կվերածվի բարկության»։
«Երջանկությունը նման է համբույրի. վայելելու համար հարկավոր է այն կիսել ինչ-որ մեկի հետ»:
«Լավ մարդիկ ձեզ երջանկություն կբերեն, վատ մարդիկ ձեզ կպարգևատրեն փորձով, ամենավատ մարդիկ ձեզ դաս կտան, իսկ լավագույն մարդիկ ձեզ հուշեր կպարգևեն: Գնահատե՛ք բոլորին»։
«Մի ափսոսացեք, որ ծերանում եք, շատերին դա էլ է մերժվել: Կյանքը տրվում է բոլորին, ծերությունը՝ ընտրյալներին»։