fbpx

Առակ այն մասին, թե ինչպես է աշխարհը տրամադրված մարդու հանդեպ

Աշակերտը հարցնում է իմաստունին.

– Ուսուցիչ, արդյո՞ք աշխարհը թշնամաբար է տրամադրված: Թե՞ այն մարդուն միայն բարիք է բերում:

– Ես քեզ կպատմեմ մի առակ, թե ինչպես է աշխարհը վերաբերվում մարդուն, – ասում է ուսուցիչը: «Կար, չկար մի հզոր Շահ կար: Նա հրամայում է կառուցել իր համար գեղեցիկ մի պալատ: Այնտեղ բազմաթիվ հրաշալի բաներ կային: Այդ ամենի մեջ առանձնանում էր մի սրահ, որտեղ բոլոր պատերը, առաստաղը, հատակը և նույնիսկ դռները հայելուց էին: Հայելիները չափազանց պարզ էին և այցելուն մի անգամից գլխի չէր ընկնում, որ իր առջև հայելի է՝ այդքան ճշգրիտ էին դրանք արտացոլում առարկաները: Բացի դրանից, այդ սրահի պատերը կառուցված էին այնպես, որ ձայնից առաջանար արձագանք: Հարցնում ես. «Ո՞վ ես», և տարբեր կողմերից լսվում է պատասխան. «Ո՞վ ես, Ո՞վ ես, Ո՞վ ես…»: Մի անգամ այդ սրահ է մտնում մի շուն և զարմանքից քար կտրում՝ շների մի ամբողջ ոհմակ ամեն կողմից, վերևից և ներքևից շրջապատել էր նրան: Շունը վախեցնելու համար սկսում է ատամներ ցույց տալ և ոհմակի բոլոր շները նույնպես սկսում են ատամներ ցույց տալ: Սարսափած շունը հուսալքված սկսում է կլանչել: Արձագանքը կրկնում է նրա կլանչը: Շունը ավելի ու ավելի բարձր էր հաչում: Արձագանքը ետ չեր մնում: Շունը այստեղից այնտեղ էր թռչում կծոտելով օդը և նրա արտացոլանքները կրկնում էին նրան: Առավոտյան, ծառաները գտան շան անշնչացած մարմինը՝ շրջապատված միլիոնավոր անշնչացած մարմնի արտացոլանքներով: Սրահում չկար որևէ մեկը, ով կարող էր վնաս հացնել շանը: Շունը սատկել էր, կռվելով սեփական արտացոլանքի հետ»:

– Այժմ դու տե՞սնում ես, – վերջացնելով խոսքը ասաց իմաստունը, – ուրիշ մարդիկ իրենք իրենցով չեն բերում ոչ բարիք և ոչ էլ չարիք: Մեր շուրջը կատարվող ամեն ինչ՝ ընդամենը մեր մտքերի, զգացմունքների, ցանկությունների և արարքների արտացոլանքն է: Աշխարհը՝ դա մի մեծ հայելի է: Ինչպես ջուրը արտացոլում է դեմքերը, այդպես էլ այլ մարդու սիրտը արտացոլում է քո սիրտը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag