fbpx

Ինչո՞ւ ձեր ուղեղը չի կարող «տեսնել» այս նկարի բոլոր կետերը

Այս խաբկանք նկարը իր Twitter-յան էջում է տեղադրել խաղեր մշակող Ուիլ Կերսլեյքը։ Մեկ օրից էլ քիչ ժամանակահատվածում նրա գրառումը հավաքեց ավելի քան 13 հազար ռեթվիթ։

dve-tochki_6512bd43d9caa6e02c990b0a82652dca

Պետք է նշել, որ օրիգինալ նկարը հրապարակվել է դեռևս 2000թ. Perception ամսագրում։

Այս օպտիկական խաբկանքի իմաստը կայանում է նրանում, որ մարդկանց մեծ մասը ունակ չէ միաժամանակ տարբերել բոլոր 12 սև կետերը, որոնք տեղադրված են ուղիղների հատման կետում։

Եվս մեկ անգամ դիտեք նկարը։ Քանի՞ կետ տեսաք։ Մեկ կե՞տ, որը անընդհատ այս և այն կողմ է շարժվում, թե՞ մի քանի։

dve-tochki_c4ca4238a0b923820dcc509a6f75849b

Առաջին հերթին դա կապված է պերիֆիրիկ տեսողության հետ։ Ուղեղը ինքնուրույն լրացնում է պատկերը, ելնելով նրա մասին ընդհանուր պատկերացումից։ Հենց այդ պատճառով էլ այն չի թողնում մարդուն տեսնել բոլոր կետերը այն պահին, երբ մարդու ուշադրությունը կենտրոնացած է դրանցից մեկի վրա։

Միաժամանակ քանի՞ կետ տեսաք։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ինչո՞ւ ձեր ուղեղը չի կարող «տեսնել» այս նկարի բոլոր կետերը
Սիբիրի ամայի դաշտերում հայտնաբերված այս խորը ձագարափոսը գիտնականների մտահոգության առիթ է դարձել