fbpx

Բևեռափայլ կամ Ավրորա։ Ինչպե՞ս կամ ինչի՞ց է այն առաջանում

Հետաքրքիր տեղեկություն այն մասին, թե ինչու, որտեղից և ինչպես է առաջանում Բևեռափայլը…

Շատ շատերը այս նկարը տեսնելիս կպնդեն, որ սա մշակված է համակարգչային որևէ ծրագրի միջոցով և իրականություն չէ, սակայն նրանք կսխալվեն: Նախ նշեմ, որ նկարում պատկերվածն իրական է և ունի մի քանի անվանումներ, օրինակ` Բևեռափայլ, Ավրորա, Հյուսիսափայլ (երբ երևույթը նկատվում է հյուսիսային բևեռում) և այլն:

aurora3

Հիմա պատմեմ թե ինչ է իրենից ներկայացնում բևեռափայլը և ինչի՞ց է այն առաջանում` բևեռափայլը երկրի մթնոլորտի վերին նոսր շերտերի լուսարձակումն է: Այն հիմնականում դիտվում է երկրի բևեռներում, սակայն երբեմն հանդիպում է նաև միջին լայնություններում, օրինակ Հայաստանում 1098-ից մինչ 1100 թվականը դիտվել է չորս բևեռափայլ:

Արեգակի վրա պարբերաբար քամիներ են առաջանում, որոնք արեգակից եկող, լիցքավորված մասնիկների հոսքեր են: Այդ քամիները երբեմն հասնում են նաև Երկիր մոլորակին, սակայն երկրի մագնիսական դաշտը թույլ չի տալիս, որ դրանք ցրվեն երկրի մակերեսով մեկ, պատկերացրեք երկիրը մի հսկայական մագնիս է և ունի երկու բևեռներ, արեգակնային քամիները երկրին հասնելուն պես ձգվում են դեպի բևեռներ, այդ իսկ պատճառով երկրի միջին հատվածներում խիստ հազվադեպ են նկատվում բևեռափայլեր:

Արեգակը տիեզերական տարածություն է ճառագում մեծ քանակի ջերմություն և արտանետում էլեկտրականությամբ լիցքավորված նյութի մասնիկների հոսքեր: Արևային քամիները Երկրի մթնոլորտ հասնելուն պես, բախվում են մթնոլորտի կազմում գտնվող թթվածնի կամ ազոտի ատոմներին: Ատոմները կազմված են դրական լիցք ունեցող միջուկից և նրա շուջը պտտվող, բացասական լիցք ունեցող էլեկտրոններից: Երբ արևային քամիների բերած, լիցքավորված մասնիկները բախվում են էլեկտրոններին, դրանք իրենց սովորական վիճակից անցնում են գրգռված վիճակի, գրգռված վիճակում էլեկտրոնները միջուկից հեռանում են և սկսում պտտվել ավելի հեռու: Սակայն էլեկտրոնները երկար չեն կարող գրգռված վիճակում մնալ, քանի որ նրանք ձգտում են իրենց հիմնական վիճակին, ուստի դրանք նորից վերադառնում են միջուկին ավելի մոտ այդ ճանապարհին ՖՈՏՈՆ բաց թողնելով, այսինքն լուսարձակելով:

Հրապարակման ներկայացրեց՝ Էդ Ավետիսյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով. [/infobox]

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Բևեռափայլ կամ Ավրորա։ Ինչպե՞ս կամ ինչի՞ց է այն առաջանում
Շրջապատում քեզ կարող են չսիրել այս 3 պատճառներով