Մտային փորձարկումները կամ հիպոթեզները, որոնք հաճախ հիշեցնում են հանելուկներ, օգտագործվում են փիլիսոփաների և գիտնականների կողմից, որպեսզի բացատրվի շատ դժվար իդեաները:
Դրանք օգտագործվում են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ փիլիսոփայությունը և տեսական ֆիզիկան՝ երբ ֆիզիկական փորձարկում հնարավոր չէ անել:
Դրանք լավ սնում եմ մտածելակերպը և օգնում են դիտել սովորական բաները այլ անկյունից:
Ահա ամենահայտնի մտային փորձարկումներից մեկը.
Կապիկն ու որսորդը
Որսորդը հետևում է ծառից կախված կապիկին, նշան բռնում և կրակում: Այն պահին, երբ փամփուշտը դուրս կթռչի հրացանից, կապիկը ընկնում է ծառից գետին: Ինչպե՞ս պետք է որսորդը նշան բռնի, որպեսզի փամփուշտը կպնի կապիկին:
Տարբերակներ՝
ա) նշան բռնել կապիկիի վրա
բ) նշան բռնել կապիկի գլխից վերև
գ) նշան բռնել կապիկից ներքև
Պատասխան.
Արդյունքը կարող է լինել անսպասելի: Երկրի ձգողականությունը ազդում է և՛ փամփուշտի, և՛ կապիկի վրա նույն արագությամբ, այդ իսկ պատճառով, անկախ նրանից թե ինչ արագությամբ է սլանում փամփուշտը (հաշվի առնելով օդի դիմադրությունը և այլ ֆակտորներ), որսորդը պետք է նշան բռնի կապիկի վրա:
Արդյունքը կարելի է տեսնել այս համակարգչային սիմուլյացիայի միջոցով: