Աչքերը ոչ միայն հոգու հայելին են, այլև յուրօրինակ պատուհան դեպի առողջական վիճակը: Աչքերը ևս կարող են հուշել մարդու մոտ առկա մի շարք հիվանդությունների մասին: Ներկայացնում ենք այն հուշումները, որոնց պետք է ուշադրություն դարձնել:
Թափվող հոնքեր
Այս երևույթը վահանաձև գեղձի հիվանդության ախտանշաններից մեկն է, որի ժամանակ հոնքերի մեկ երրորդ մասն ինքն իրեն անհետանում է:
Տիկնակլունձ, որը չի լավանում
Եթե տիկնակլունձը չի լավանում երեք ամիս շարունակ կամ անընդհատ կրկնվում է նույն տեղում, դա կարող է հուշել քաղցկեղի հազվադեպ տեսակի` ճարպագեղձի քաղցկեղի մասին:
Աչքերի այրոց, աղոտ տեսողություն համակարգչից օգտվելիս
Սա համակարգչային տեսողության համախտանիշ է: Դա պատճառվում է կոնտրաստի բացակայությամբ համակարգչային էկրանի վրա, ինչպես նաև աչքերի ուժեղ լարումով:
Տեսողության մեջ առկա փոքրիկ կետ` առկայծող լույսերով կամ ալիքաձև գծերով
Այս անհանգիստ տեսողությունը պայմանավորված է լինում միգրենով: Դա կարող է ուղեկցվել կամ չուղեկցվել գլխացավով:
Աչքի սպիտակ մասը դեղնավուն է դառնում
Սա դեղնախտի հայտնի ախտանիշն է: Սա պատահում է լյարդի թերի գործառույթով ծնված երեխաների մոտ կամ լյարդի ու լեղապարկի խնդիրներ ունեցող մեծահասակների մոտ:
Դուրս ցայտող աչքեր
Հիպերթիրեոզը, որը վահանաձև գեղձի գերակտիվությունն է, պատճառ է դառնում, որ աչքերը նման տեսք ստանան:
Տեսողության հանկարծակի վատացում, կորուստ կամ կրկնակի տեսողություն
Սրանք կաթվածի մասին նախազգուշացնող ախտանշաններ են:
Աղոտ տեսողություն
Շաքարախտով հիվանդ մարդկանց մոտ կամ ռիսկային գոտում գտնվողների մոտ ևս կարող է տեսողության վատթարացում նկատվել, ինչը երբեմն կարող է հանգեցնել կուրության:
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները: