Նկատե՞լ եք արդյոք, որ 19-րդ դարի լուսանկարներում մարդիկ գրեթե չեն ժպտում: Պատճառները այս կամ այն մարդկանց գործողությունների, որոնք ապրել են հարյուրավոր տարիներ առաջ, գուշակել շատ դժվար է, բայց այնուամենայնիվ նրանց «քարե» դեմքի արտահայտությանը կարելի է տալ մի քանի տրամաբանական բացատրություն:
Ենթադրություններից մեկն այն է, որ հնարավոր է այն ժամանակների մարդկանց ատամները լավ վիճակում չէին: 1800-ական թվականներին ատամնաբուժական ծառայությունները բավական թանկ էին և լայն տարածված չէին: Պլոմբների տեղադրում և ատամնային խոռոչների մաքրում ուղղակի չէին անում: Ջարդված ատամներ, կարիես, պուլպիտ՝ այս ամենը բուժվում էր մի տարբերակով՝ հեռացում: Այդ իսկ պատճառով հեռացված կամ ծակ ատամներով մարդիկ, շատ հնարավոր է գերադասում էին լուսանկարվել ամուր փակված շրթունքներով:
Բայց բանը միայն ատամներում չէր: Ժպիտը, որը մեր ժամանակներում համարվում է ուրախության, երջանկության և բարձր տրամադրության արտահայտչամիջոց, հնում ամենևին այլ նշանակություն ուներ: 17-րդ դարում Եվրոպայում, ժպիտը համարվում էր աղքատության, հիմարության, հարբեցողության և անբարո վարքի նշան: Եվ եթե պետք էր խելոք և ազնվազարմ մարդու տպավորություն թողնել՝ հարկավոր էր հնարավորինս քիչ ժպտալ:
Մարկ տվենը նույնիսկ մեկ անգամ ասել է, որ «լուսանկարը դա յուրաքանչյուր մարդու համար շատ կարևոր փաստաթուղթ է, և չկա ավելի վատ բան, քան այն, որ սերունդները կարող են տեսնել քեզ դեմքի հիմար ժպիտով»:
Նաև լուսանկարվելը այն ժամանակներում այդքան տարածված երևույթ չէր: 1800-ական թվականներին լուսանկարվել կյանքում հնարավոր էր ընդամենը մի քանի անգամ և ըստ երևույթին մարդիկ գտնում էին, որ այդպիսի առիթներին հարիր է միայն դեմքի լուրջ արտահայտությունը: