fbpx

Ինչպիսի՞ տեսք կունենան մարդիկ 100 000 տարուց

Նկարիչ և հետազոտող Նիկոլայ Լամը վերջերս թողարկել է լուսանկարների շարք, որում ցուցադրվում է թե ինչպիսի տեսք կունենա մարդը 20 000, 60 000 և 100 000 տարուց:

Մենք ընդհանրապես նման չենք մեր նախնիներին, որոնք մամոնտներ էին որսում: Այսպես օրինակ, կլիմայի փոփոխությունը, որը տեղի է ունեցել 800 և 200 000 տարի առաջ, համընկել է մարդու ուղեղի չափսերի մեծացման հետ, ինչի հետևանքով շտկվել է դեմքը:

Հենց այդ պատճառով մեծ է հավանականությունը, որ մեր ապագա սերունդները նույնպես նման չեն լինի մեզ:

Լամը համատեղ Վաշինգտոնի համալսարանի գենետիկ, դոկտոր Ալան Կվանի հետ իրենց հաշվարկներում հաշվի են առել այն, թե ինչպիսին կլինի կյանքի պայմանները ապագայում, նաև կլիմայի փոփոխությունը և տեխնոլոգիաների զարգացումը:

Ինչպիսի՞ տեսք կունենա ապագայի մարդը

2a425853e4dda9ba7b3469e0961b83a0
Ժամանակակից տղամարդ և կին

Մեծ և լայն ճակատ

Մարդու հետ կատարվելիք փոփոխություններից ամենաակնհայտը կլինի ճակատի մեծացումն ու լայնացումը: Համաձայն գենետիկի, այդ հատկանիշը արդեն իսկ սկսել է ընդգծվել սկսած 14-16 դարերից: Համեմատական հետազոտությունները ցույց են տվել, որ ժամանակակից մարդկանց մոտ դիմագծերը դարձել են ավելի քիչ ընդգծված, իսկ ճակատը դարձել է ավելի լայն: Ապագայում այն կլինի ավելի մեծ, որպեսզի տեղավորի մեծ ուղեղը:

8c912a5a2f86c49182ba78d1bd5ba49b
20 000 տարուց. մեծ գլուխ և քիչ լայնացած ճակատ

Մեծ աչքեր

Աչքերը նույնպես ավելի կմեծանան արեգակնային համակարգը և դրանից դուրս մարդկանց կողմից գաղութացվելու, բնակեցվելու հետևանքով, ապրելով ավելի խավար միջավայրում՝ հեռու արեգակից:

Մաշկի պիգմենտացում

Մաշկը կդառնա ավելի պիգմենտացված, որպեսզի փոքրանա վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը՝ հեռու երկրի  պաշտպանիչ օզոնային շերտից:

ea04da0f9df58a183480f444d958d234
60 000 տարուց. մեծ գլուխ, մեծ աչքեր, պիգմենտացված մաշկ, մեծ ծնոտ

Հաստ ունքեր

Հետազոտողները նաև ենթադրում են, որ մարդկանց մոտ կլինեն ավելի հաստ ունքեր և ավելի ընդգծված ծնոտ, որպեսզի կոմպենսացվի թույլ գրավիտացիան:

100 000 տարուց. համամասնական դեմք, բայց շատ մեծ աչքեր և փայլ աչքերում՝ տիեզերական ճառագայթներից պաշտպանվելու համար

աղբյուրը՝ Forbes.com

Կարդացեք նաև՝ Ի՞նչ տեսք կունենան մարդիկ 1000 տարի հետո


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ինչպիսի՞ տեսք կունենան մարդիկ 100 000 տարուց
Հանրահայտ ինտերնետ Սերվիսների ոճով զգեստներ (7 նկար)