fbpx

Գրում են ընթերցողները. Միքայել Աթասունց – Մնա ինձ հետ

378151576034724736Բարև…

Գիտե՞ս, այսօր վերջին օրն է…

Գիտե՞ս վաղն արդեն ձմեռ կլինի, փողոցները կծածկվեն ձյունով, ու ես էլի չեմ հասցնի ասել այն, ինչ վաղուց եմ երազում… Իսկ ես առավոտյան նորից լեզուս վառեցի, սուրճը շատ տաք էր, գիշերն էլ բաց պատուհանից սառը քամի էր փչում, ինձ թվում է՝ մրսել են ոսկորներս… Ես քեզ երբեք չեմ լսում…

Հա՛, ես էլի կքնեմ բաց պատուհանի տակ, յոլա կգնամ առանց քեզ ու երբեք, երբեք չեմ մտածի, թե ինչքան ծանր է, երբ արդեն վերջն է…
Ոչինչ մի ասա… Բայց հիշիր՝ դու ես եմ, իսկ ես՝ դու… Քո ձյունով ծածկված փողոցներն իմ կանաչ գարուններն են, իսկ իմ տաք արևը՝ քո բաց պատուհանը…

Մենք կհանդիպե՞նք էլի… Վաղն արդեն ձմեռ կլինի, իսկ այսօր ես չգիտեմ՝ կհասցնե՞մ քեզ տեսնել, թե չէ… Ես ափսոսում եմ…

Ամեն բացվող առավոտ իր գույներն ունի, իսկ իմ գույներն աշնանային են, ծառերս մերկացել են, տերևներս դեղնել, իսկ ճյուղերս չորացել են վաղուց… Աշնանային նկարում տաքություն եմ ուզում՝ լի սիրով, հիշողությամբ ու զուրկ բոլոր աղբերից, որ հիմա այնքան խեղդում է կոկորդս…

Ափսոս, որ տառապած են քո նուրբ ձեռքերը, որ այդքան ցավ կա քո կրակոտ աչերի մեջ, ափսոս, որ կարուսելները դատարկ են, իսկ փողոցներ ավլող ցնցոտիավոր կինը քշեց-տարավ մեր վերջին գույները…

Մնաս բարով… Գիշեր է արդեն… Տաք էր այսօրն ու գունավոր… Թող քո աչքերից երբեք չհոսեն հուսահատության վտակներ, շուրթերիդ չլինեն ափսոսանքի ու զղջումի խոսքեր, ամեն ապրած օրդ լի լինի արևով… Վառ, տաք արևով… Ու երբեք, երբեք շնչիդ մեջ կարոտի մնացորդներ չլինեն, քանի որ… Քանի որ կարուսելները դատարկ են, աշուն է արդեն, իսկ վերջին գույները գնացին ցնցոտիավոր կնոջ հետ…

Փողոցներում մարդիկ չկային… Անհետ կորել էին շշուկները ձմեռային… Սպիտակ լապտերները միայնակ լալիս էին գիշերային լռության մեջ… Իսկ մառախուղի մեջ ոտնահետքեր էին լսվում՝ իմ ու քո՝ չկատարված իղձերի ոտնահետքերը…

Հիմա սև երկնքում կիսալուսինն է ջերմ ժպտում, իսկ մեր կարոտները տարածվում են հեռու՜-հեռու՜… Դեպի քո տան դուռը, որը ճռճռալով կբացվի, ու իմ կարոտը կշոյի քո ականջն ու հոգնած աչերը…

Մեղավոր է իմ լռությունն ու քո քար սիրտը քո առաջ, անտարբեր ենք ու օտար, իսկ կիսալուսինը ջերմացնում է մառախուղի մեջ լսվող ոտնահետքերը… Հիմա մենակ ենք, մենակ… մենակ… միասին… Ու դեռ էլի են գիշերներ լինելու՝ լցված կարոտներով ու անշունչ փողոցներով…

Ուշ է, իմ գիշերներն անքեզ են, իմ աշունները՝ մոխրացած, իսկ ձմեռը կլինի սառը, սպիտակ, ու իմ երազներում վալս կհնչի, ես վախենում եմ ժամանակի արագությունից, մեր սպիտակած մազերից, ոչ ես եմ մեղավոր, ոչ էլ դու սառած ժպիտի ու խորշոմներով պատված ճակատի համար…

Լավ մնա… առանց ինձ… Ես էլ կփորձեմ, այսօր վերջն է, իսկ վաղը… վաղը՝ ձմեռ… Չէ, ձմեռը կորել է անհետ, վաղը նոր գարուն է լինելու՝ նոր երազներով, մի կանաչ գարուն՝ քեզնով ու ինձնով…

Ու ինչքան էլ հեռու լինենք, ես մեկ է կզգամ հեռվից եկող տաք շունչդ ու ջերմությունդ՝ պայծառ, լուսավոր, թեթև, իմ ու քո ջերմությունը… Մնա ինձ հետ…

[box style=’info’] Դուք նույնպես կարող եք ուղարկել Ձեր ստեղծագործությունները, մտքերը կամ այլ հոդվածներ: Մանրամաներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ: [/box]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Գրում են ընթերցողները. Միքայել Աթասունց – Մնա ինձ հետ
7 նշան, որ նա լավ կին չի կարող լինել