fbpx

«Հիմար մտքերը՝ հոգու ինքնասպանություն են»: Վիկտոր Հյուգոի իմաստուն մեջբերումները

«Մենք ծնվում ենք ճչալով, մահանում հառաչելով: Մնում է միայն ապրել ծիծաղելով»:

Ներկայացնում ենք ֆրանսիացի գրող, պոետ, դրամատուրգ Վիկտոր Հյուգոյի կյանքով լի և իմաստուն մի քանի մեջբերումներ:

1. Աշխարհի մեծագույն երջանկությունը՝ վստահ լինել, որ քեզ սիրում են: Սիրում են այն պատճառով, որ մենք այնպիսին ենք, ինչպիսին որ կանք, կամ չնայած նրան, որ մենք այնպիսին ենք, ինչպիսին որ կանք:

2. Սիրող տղամարդու խիղճը՝ իր սիրելի կնոջ պահապան հրեշտակն է:

3. Մենք ծնվում ենք ճչալով, մահանում հառաչելով: Մնում է միայն ապրել ծիծաղելով:

4. Երբ մարդուն տիրում է մեկ միտք, նա գտնում է այն ամեն ինչում:

5. Ճակատագիրը երբեք չի բացում մի դուռ՝ չփակելով մեկ ուրիշը:

6. Ամուսնական իրական անհավասարությունը՝ հոգիների անհավասարությունն է:

7. Խելքը հարստանում է նրանից, ինչ ստանում է: Սիրտը՝ նրանից, ինչ տալիս է:

8. Ոչ ոք այդքան խանդոտ չի հետևում ուրիշների արարքներին, ինչպես նրանք, ում այդ արարքները ամենաքիչն են վերաբերում:

9. Թվալ թեթևամիտ և լինել անհասանելի՝ արվեստի բարձունքն է:

10. Մահանալը ոչինչ է, սարսափելին՝ չապրելն է:

11. Հարուստների դրախտը ստեղծված է աղքատների դժոխքից․․․

12. Դժբախտության մեջ պետք չէ խուճապի մատնվել, պետք է նայել ուղիղ դժբախտության աչքերի մեջ: Դա յուրաքանչյուրի պարտքն է, եթե իհարկե նա հիմար չէ:

13. Ադամանդը ցեխում չի հալվում:

14. Հիմար մտքերը՝ հոգու ինքնասպանություն են:

15. Կարելի է անտարբերությամբ վերաբերվել թշնամու դանակի հարվածներին, բայց տանջալից են մտերիմ մարդու քորոցով հարվածները․․․

16. Նա, ով ամեն առավոտ պլանավորում է օրվա ընթացքը և հետևում է այդ պլանին, իր ձեռքում թել է պահում, որը տանում է նրան կյանքի լարված լաբիրինթոսով:

17․ Քառասունը՝ երիտասարդության ծերությունն է, հիսունը՝ ծերության երիտասարդությունը:

18. Որտեղ կանայք հարգի են, այնտեղ աստվածները գոհ են, որտեղ կանանց ատում են, այնտեղ անիմաստ է աստված կանչել:

19. Եթե մարդը տանջված է հոգու դաժան փոթորկով, ցնցումներով դիմադրում է անսպասելի դժբախտություններին, չիմանալով, ողջ է, թե մեռած, բայց այնուամենայնիվ ունակ է հոգատարությամբ վերաբերվել սիրելի էակին՝ դա գեղեցիկ և բարի սրտի իրական նշան է:

20. Լինել սուրբ՝ բացառություն է, լինել արդար՝ կանոն: Սխալվեք, ընկեք, մեղք գործեք, բայց եղեք արդար: Ինչպես քիչ մեղք գործել՝ ահա օրենքը, որ մարդու համար է: Բոլորովին մեղք չգործել՝ հրեշտակի երազանք:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
«Հիմար մտքերը՝ հոգու ինքնասպանություն են»: Վիկտոր Հյուգոի իմաստուն մեջբերումները
Նկարչուհին պարզ նկարազարդումների միջոցով ցույց է տալիս, թե ինչ կա մարդկանց գլխում և ինչու են մարդիկ այդքան տարբեր