Հրեաների խորաթափանց մտքի մասին լեգենդներ են հյուսվում և ոչ իզուր: «Մովսեսի զավակների» սրամիտ առածներն ու ասացվածքները օգնում են ավելի լավ հասկանալ այս աշխարհի էությունը.
Փողերով այդքան էլ լավ չէ, ինչպես վատ է առանց փողի:
Ադամը առաջին երջանիկն էր, որովհետև զոքանչ չուներ:
Եթե պրոբլեմը կարելի է լուծել փողով՝ դա պրոբլեմ չէ, դա ծախս է:
Աստված մարդուն տվել է երկու ականջ և մեկ բերան, որպեսզի մարդը ավելի շատ լսի և քիչ խոսա:
Թող աստված փրկի քեզ վատ կանանցից, իսկ լավերից ինքդ կփրկվես:
Մտավ գինին՝ դուրս եկավ գաղտնիքը:
Աստված չի կարող միաժամանակ լինել ամենուր: Այդ պատճառով նա ստեղծեց մայրերին:
Մի եղիր քաղցր՝ այլապես քեզ կուտեն, մի եղիր դառը՝ այլապես քեզ կթքեն:
Այծից զգուշացիր դիմացից, ավանակից՝ ետևից, իսկ հիմարից՝ բոլոր կողմերից:
Հյուրն ու ձուկը երեք օրից սկսում են հոտել:
Գիտելիքը շատ տեղ չի զբաղեցնում:
Ավելի լավ է հրեան առանց մորուս, քան մորուքն առանց հրեայի:
Մարդը պետք է ապրի՝ թեկուզ հետաքրքրությունից դրդված:
Խուլը լսել է, թե ինչպես է համրը պատմել, որ կույրը տեսել է, թե ինչպես է կաղը արագ-արագ վազում:
Աստված պաշտպանում է աղքատներին, համենային դեպս, թանկարժեք մեղքերից:
Եթե բարեգործությունը ոչինչ չարժենար՝ բոլորը ֆիլանտրոպ կլինեին:
Երբ ծեր կույսը ամուսնանում է՝ նա անմիջապես վեր է ածվում երիտասարդ կնոջ:
Ծնողները սովորեցնում են երեխաներին խոսել, երեխաները՝ սովորեցնում են ծնողներին լռել:
Հեռվից բոլոր մարդիկ էլ վատը չեն:
Միգուցե ձվերը ավելի խելացի են հավերից, բայց դրանք շուտ են փչանում:
Տղամարդիկ ավելի շատ բան կանեին, եթե կանայք քիչ խոսեին:
Լավ լռելը շատ ավելի դժվար է, քան լավ խոսելը:
Վատ կինը՝ անձրևից էլ վատն է: Անձրևը դեպի տուն է վռնդում, իսկ վատ կինը՝ տնից դուրս:
Աշխարհը կվերանա ոչ թե այն պատճառով, որ շատ մարդ կա, այլ այն պատճառով, որ շատ տմարդի կա:
Աստված իմ, օգնիր ինձ ոտքի կանգնել՝ ընկնել ես ինքս էլ կարող եմ:
Եթե կյանքը չի փոխվում դեպի լավը՝ սպասիր, այն կփոխվի դեպի վատը:
Որքան էլ որ քաղցր լինի սերը՝ դրանից կոմպոտ չես պատրաստի:
Երբ ոչինչ չկա անելու՝ կատարվում են մեծագույն գործերը:
Երկու չարիքից ընտրություն կատարելիս, վատատեսը կընտրի երկուսն էլ:
Բոլորը բողոքում են փողի սակավությունից, իսկ ուղեղի սակավությունից՝ ոչ ոք չի բողոքում:
Ով երեխա չունի՝ լավ է դաստիարակում նրանց:
Ավելի լավ է մահանալ ծիծաղից, քան վախից:
Փորձը՝ բառ է, որով մարդիկ անվանում են իրենց սխալները:
Ճերմակ մազը՝ ծերության նշան է, ոչ թե իմաստության:
Ծերանալով մարդը սկսում է վատ տեսնել, բայց շատ տեսնել: