Էս աշխարհը մարդակերի աշխարհ է, զավա՛կս, չափազանց բարի լինել՝ կնշանակի հանձնվել։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Չպիտի հանձնվես, զավակս, ծաղիկը, որ ծաղիկ է, խոտը, որ խոտ է էլի պաշտպանություն ունի, դառնություն ունի, փուշ ունի։
Էս կյանքում ոչ մեկը ոչ մեկի լավ ապրելը չի ուզում, հա՛, էտ սուտ է, էտ հեքիաթ է, որ ասում են՝ բարեգործ ենք, օգնում ենք, տալիս ենք…
Չէ մի չէ, էտ անում են, որ դու միշտ կարիքի մեջ լինես, որ իրենց ենթակայության տակ մնաս…
Տանջանքը մարդու համար է, զավակս, սկզբում տանջվում են վերջի համար։ Քո մեջ կա տանջանքին դիմակայելու ընդունակություն ու որքան ուժեղ է «ես»-ը, այնքան ուժեղ է «մենք»-ը։
Քոնն ուրիշին չտա՛ս։ Ինչքան տվեցիր՝ տանելու են, ինչքան տարան՝ խփելու են, ինչքան խփեցին՝ ուժեղանալու են, ուժեղացան՝ քամահրելու են…
Կարդացեք նաև՝ «Որ կնոջ մեջ որ չկա այս սերը, թշվառ կլինի ինքը, թշվառ կլինի և նրա…»: Ղազարոս Աղայան – «Կնոջ կոչումը»
Ով խելք ու խորամանկություն ունի՝ իր խելքով ու խորամանկությամբ, ով վերևներում ընկեր, բարեկամ, ծանոթ ունի՝ իր էտ հավատարիմներով, ով ճարտար լեզու ունի հենց լեզվակռվով, ով էլ գլուխ ու լեզու չունի, բայց կուռը փետ է պահում, տո՛, էտ դագանակով, թուր ու թվանքով միշտ պետք է պատրաստ լինել, մեծ տրաքոց է լինելու…
Հարց եմ տալիս, զավակս, հաղթանակն ի՞նչ խոսքի մաս է։ Գոյակա՛ն, ապրե՛ս, ուրեմն միայն հաղթանակ…
Հրանտ Մաթևոսյան