fbpx

Եթե ցանկանում ես գտնել քո կեսին, ուրեմն հրաժարվիր այս 9 բանից

Բոլորն էլ ցանկանում են սիրել ու լինել սիրված, գտնել սեփական կեսին, միասին կառուցել իրենց յուրահատուկ աշխարհն ու պարզապես լինել երջանիկ: Մեզնից շատերն էլ մնում են փնտրտուքների մեջ ու չգտնելով իրենց կեսին՝ բողոքում ճակատագրից: Սակայն պետք չէ բարդացնել: 

Ձեր կեսին գտնելն ավելի հեշտ է քան պատկերացնում եք: Պարզապես հրաժարվեք այս 9 բանն անելուց:

1. Զարգացնել զգացմունքներ մեկի հանդեպ ով սիրում է Ձեզ

Եթե դիմացինը Ձեզ լավ է վերաբերվում, դա չի նշանակում, որ Դուք պետք է սիրահարվեք նրան: Դուք պետք է հաշվի առնեք համատեղելիությունն ու ջերմությունը:

2. Փորձում եք Ձեր կեսին գտնել սոցիալական ցանցերում

Սոցիալական ցանցերը հիանալի օգնում են շատ հարցերում, սակայն դրանք չեն օգնի Ձեզ Ձեր կեսին գտնելու հարցում:

3. Կարծում եք, որ երբեք չպետք է առաջին քայլը կատարեք

Սահմանել նոր կանոններ: Դա նշանակում է, որ առաջին քայլը կատարելու համար ոչ մի կանոն էլ գոյություն չունի: Անգամ այն դեպքում, եթե Դուք կին եք:

4. Անառողջ զգացում, որ Դուք դեռ մենակ եք

Եթե Դուք կարծում եք, որ Ձեր երջանկությունը կախված է միայն Ձեր երկրորդ կեսի հետ ունեցած Ձեր փոխհարաբերություններից, ապա դառնում եք չափազանց կախված ու կարիքավոր: Եվ դրանից էլ սկսվում է թունավոր փոխհարաբերությունների մթնոլորտը:

5. Խուսափում եք բարդ խոսակցություններից

Եթե ցանկանում եք լավ փոխհարաբերություններ, ուրեմն պետք է բաց ու անկեղծ լինեք Ձեր զուգընկերոջ հետ՝ որքան էլ, որ այդ խոսակցությունները տհաճ լինեն:

6. Ալկոհոլ օգտագործել նրա հետ խոսելու համար

Դուք չեք կարող ողջ կյանքում խմիչք օգտագործել, որպեսզի քաջություն ձեռք բերեք նրա հետ խոսելու համար: Դուք պետք է կարողանաք ապավինել սեփական հմայքին ու խարիզմային:

7. Համեմատել Ձեր զուգընկերոջը մյուսների հետ

Դադարեք համեմատել: Ոչ ոք էլ չի սիրում, երբ իրեն համեմատում են:

8. Չցանկանալ իրական կյանքում ծանոթանալ ինչ որ մեկի հետ

Մի բավարարվեք առցանց ծանոթություններով: Դրանով Դուք Ձեզ կզրկեք իրական ֆիզիկական կապից:

9. Մտածում եք, որ իսկական սիրո համար չեք ծնվել

Դուք իսկապես պետք է հավատաք, որ արժանի եք այդ սիրուն: Ի վերջո Ձեզ համար դժվար կլինի գտնել մեկին, ով կսիրի Ձեզ արժանի կերպով:

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 3.33 из 5 )
MediaMag
Եթե ցանկանում ես գտնել քո կեսին, ուրեմն հրաժարվիր այս 9 բանից
ԹԵՍՏ. Ո՞ր գույնն է Ձեզ հագեցնում և ուժ հաղորդում