fbpx

Ամենաչարաբաստիկ «Հոուփի»-ի ադամանդը

Դա խոշոր երկնագույն ադամանդ էր, որի սկզբնական քաշը կազմել է 112,5 կարատ և ունի հինգ հարյուր տարվա պատմություն:

Ասում են, որ առաջին անգամ այդ թանկարժեք քարով զմայլվել է հնդիկ մի հոգևորական, ով գողացել է ադամանդը աստվածներից մեկի արձանի ճակատից, ինչի պատճառով բռնվել է և, դաժան տանջանքների մատնվելով, մահացել: Շուտով դրանից հետո՝ 1842 թվականին, երկնագույն ադամանդը հայտնվել է Ֆրանսիայում, մաքսանենգ Ժան-Բատիստ Տաֆերնյեի մոտ, ով, վաճառելով քարը, իրեն տիտղոս է գնել: Սակայն որոշ ժամանակ անց Տաֆերնյեի որդին խաղամոլության պատճառով տանուլ է տվել հոր ողջ կարողությունը, իսկ Տաֆերնյեն ստիպված վերադարձել է Հնդկաստան, որտեղ նրան պատառոտել է վայրի շների ոհմակը:

Ադամանդի սեփականատերն է դարձել Ֆրանսիայի հայտնի Արև թագավոր Լյուդովիկոս XIV-րդը, ում հրամանով քարը մշակվել և փոքրացվել, դարձել է 67,5-կարատանոց: Ադամանդի արյունոտ հետքը չափազանց երկար է. այն կրել է դժբախտ թագուհի Մարիա-Անտուանետտան, ում գլուխը, վերջ ի վերջո, գլորվել է գիլյոտինից, իսկ քարի հայտնի սիրահար արքայադուստր դե Լամբալին պատառոտել է կատաղած ամբոխը Ֆրանսիական Բուրժուական Մեծ Հեղափոխության ժամանակ:

Վերջապես՝ իր անհետանալուց 40 տարի անց, քարը հայտնվում է Անգլիայում, իռլանդացի բանկիր Հենրի Թոմաս Հոուփի մոտ, ով այն գնում է ընդամենը 30 000 ֆունտ սթերլինգով և տալիս է քարին իր այժմյան անվանումը: Բանկիրի թոռը մահանում է կատարյալ աղքատության մեջ: Ինչպես մինչ Հոուփի մոտ հայտնվելը, այնպես էլ հետո այդ քարը դժբախտություններ է բերում իր սեփականատերերին: Այդ պատմության վերջը տալիս է ամերիկացի ոսկերիչ Հարրի Ունսթոնը, ով փոխանցում է Հոուփի ադամանդը Սմիթսոնյան ինստիտուտ, որտեղ այն պահպանվում է մինչ օրս:

Հրապարակման ներկայացրեց՝ Ջուլիետտա Մանուկյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ամենաչարաբաստիկ «Հոուփի»-ի ադամանդը
Ու՞ր է գնում հայկական բլոգոսֆերան