Մենք պատրաստել ենք Ձեզ համար ամենակարճ հորոսկոպը: Այն շատ ճշգրիտ կբնութագրի յուրաքանչյուր Կենդանակերպի նշանին: Դրա համար կպահանջվի ընդամենը 4 արտահայտություն: Չե՞ք հավատում: Համոզվեք ինքներդ:
Խոյ

- Ճիշտ որոշումներ է կայացնում:
- Շատ է մտածում:
- Գերադասում է գործել, այլ ոչ թե խոսել:
- Սիրահարվեց, տուժեց դրանից, բայց չդադարեց սիրել:
Ցուլ

- Կարող է համոզել ում պատահի:
- Մտածում է աշխարհում ամեն ինչի մասին:
- Անում է այնպես, ինչպես կստացվի:
- Վերջիվերջո սիրահարվում է:
Երկվորյակներ

- Ասում է միայն այն, ինչ մտածում է:
- Մտածում է իր մասին:
- Անում է այն, ինչ համարում է իր համար լավ:
- Սիրահարվեց, հետո սիրահարվեց ու էլի սիրահարվեց․․․
Խեցգետին

- Պերճախոս:
- Անում է այն, ինչ ասում են:
- Սկզբից մտածում է, նոր միայն անում:
- Սիրահարվեց՝ ամուսնացավ:
Առյուծ

- Առանց ոսկոր լեզու:
- Անում է այն, ինչից հնարավոր չէ խուսափել:
- Գլուխը չի լցնում ավելորդ բաներով:
- Սիրեցիր՝ դուր չեկավ, այլևս չսիրահարվես:
Կույս

- Եթե անում է՝ ուրեմն լավ:
- Մտածում է կոնկրետ ինչ-որ բանի մասին:
- Ասում է ուրիշ բան:
- Ձևացնում է, որ սիրահարվել է:
Կշեռք

- Ազնիվ է բառերում:
- Յուրաքանչյուր գործի պատասխանատու է մոտենում:
- Չափից շատ է մտածում:
- Մտածեց, մտածեց․․․ սիրահարվեց:
Կարիճ

- Մտածում է կենտրոնացած:
- Ասում է ուղիղ:
- Անում է միայն այն, ինչ իր դուրն է գալիս:
- Սիրահարվեց՝ տուժեց, սիրահարվեց՝ տուժեց․․․
Աղեղնավոր

- Մտածում է, որ միայն նա․․․
- Ամեն ինչ փորձում է անել ոչ իր ձեռքերով:
- Ասում է, որ բոլորը, բացի իրենից․․․
- Սիրահարվեց՝ հասավ:
Այծեղջյուր

- Ասում է այն, ինչ կա մտքում:
- Անում է այն, ինչ կարող է:
- Ինչ մտքին գալիս է, դրա մասին էլ մտածում է:
- Սիրահարվեց և ստիպեց սիրահարվել իրեն:
Ջրհոս

- Ասում է․ «Դե եթե պետք է․․․»:
- Եթե անում է, ապա անում է բոլորից լավ:
- Հաճախ նրա մտքում ծագում է նմանատիպ միտք․ «Դա իրո՞ք պետք է, այո՞»:
- Երկար ընտրեց, ընտրեց՝ սիրահարվեց:
Ձկներ

- Երբեք հիմարություն չի ասում:
- Անում է ինչ-որ բան, եթե միայն աշխատանքը պետք է ստուգեն:
- Մտածում է, որ ոչ ոք չգիտի:
- Սիրահարվեց, լքեց, փոշմանեց․․․








