fbpx

Մաքս Ֆրիշ «Homo ֆաբեր»։ Մեջբերումներ գրքից

Ձեզ ենք ներկայացնում մեջբերումներ շվեցարացի գրող Մաքս ֆրիշի «Homo ֆաբեր» վեպից.

Ես չեմ հավատում ոչ հանգամանքների ճակատագրական ընթացքին, ոչ էլ բախտին։ Որպես ինժեներ, սովոր եմ գործ ունենալ հավանականության տեսության ճշգրիտ բանաձևերի հետ։

Այն, ինչ հաճախ է կատարվում, նախապես ավելի հավանական է թվում։

Ես սիրում եմ շախմատը, որովհետև դա հնարավորություն է տալիս ժամերով լռելու։ Ավելին հնարավորություն է տալիս նաև չլսելու ուրիշների խոսակցությունները։

Ես չգիտեմ, թե ինչ տեսք են ունենում մեղավոր հոգիները. հավանաբար այնպիսի, ինչպիսին սև ագռավները գիշերն անապատում։

Ընդամենը զգոն մարդ եմ, բայց կանայք դա տանել չեն կարողանում։

Մենակ մնալը ինձ համար կյանքի միակ ընդունելի ձևն է, որովհետև բոլորովին ցանկություն չունեմ կնոջը դժբախտացնելու, իսկ չէ՞ որ կանայք այնպես հակված են իրենց դժբախտ զգալու։ Ես ընդունում եմ, որ մենակությունը միշտ չէ հաճելի, միշտ չէ որ քեզ լավ ես զգում։ Կանայք լավ չեն զգում, երբ մենք լավ չենք զգում։ Բավական է տխրես, սկսում են մեղադրել զգացմունքների բացակայության մեջ ։ Այդ դեպքում գերադասում եմ մենակ տխրել։

Զգացմունքները, իմ բնորոշմամբ, ոչ այլ ինչ են, եթե ոչ հոգնածության նշաններ։

Իհարկե, տարիների հետ ծերանում ես….

Մայրությունը զենք է հանդիսանում կնոջ համար նրա տնտեսական պայքարի հարցում։

Ամեն մարդ, եթե քաղքենի չէ, ընդունակ է զգալու արվեստի ստեղծագործությունը։

Ես ինքնասպանության կողմնակից չեմ, չէ որ դա չի փոխվում այն փաստը, որ ապրել ես երկրի վրա։

Մենք չենք կարող մեր ձեռքում պահել հեռացող կյանքը։

Մեր կյանքը շարունակվում է մեր երեխաների մեջ…

Տղամարդը ցանկանում է, որ կինը մնա որպես գաղտնիք, կնոջը հասկանալու անհնարինությունը հուզում է նրան և հիացմունք պատճառում։

Կյանքը մի ավարտուն ստեղծագործություն է, որ ապրում է ժամանակի մեջ։

Տեխնիկան հնարք է, խորամանկություն, որի օգնությամբ ցանկանում են աշխարհն այնպես վերակառուցել, որ այնտեղ տեղ չունենան զգացմունքները։

Եթե մարդուն հաջողվում է ապրել մոտավորապես այսպես, ինչպես ինչ-որ ժամանակ իր համար նախագծել է նա, ապա իմ կարծիքով դա արդեն հրաշալի է։

Հրապարակման ներկայացրեց՝ Սիլվա Ներսիսյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով. [/infobox]

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Մաքս Ֆրիշ «Homo ֆաբեր»։ Մեջբերումներ գրքից
ԹԵՍՏ. Որքա՞ն լավ գիտեք հայ գրականությունը