fbpx

Սովորություններ որոնք հատկանշական չեն հոգեբանորեն կայուն մարդկանց

Եվ այսպես, ահա թե ինչ երբեք չեն անում ոգով ուժեղ և հաջողակ մարդիկ:

Նրանք զուր ժամանակ չեն վատնում` խղճալով իրենց

Վրդովվել և զայրանալ, երբ ամեն ինչ վատ է, բնական է։ Սակայն հոգեպես ամուր մարդիկ վատ իրադրություններում աչքի են ընկնում նորմալ վիճակի արագ վերադառնալու և առաջ շարժվելու ունակությամբ։ Նրանք ժամանակ չեն ծախսում իրենց ուղեղում խնդիրներն անդադար խմորելու վրա։

Նրանք մյուսներին թույլ չեն տալիս օգտագործել իրենց թուլությունները

Շատ հեշտ է անհաջողություններում այլոց մեղադրելը։ Սակայն այս դեպքում դուք ինչ-որ մեկին իշխանություն եք տալիս «ձեզ վրա»։ Էլեոնոր Ռուզվելտը մի անգամ ասել է, որ ոչ ոք չի կարող ստիպել ինքներդ ձեզ ոչնչություն զգալ՝ առանց ձեր համաձայնության։

Նրանք չեն թաքնվում փոփոխություններից

Էյնշտեյնը խելագարությունը որպես տենդենց բացատրում էր այսպես․ «անել մեկ բան, սակայն միաժամանակ սպասել բոլորովին այլ արդյունքի»։ Փոփոխությունները բարդ են, հենց այդ պատճառով էլ շատ մարդիկ թաքնվում են դրանցից իրենց խեցիում։ Սակայն անհաջողությունը կարելի է օգտագործել որպես փոփոխություն՝ տեղափոխվեք այլ քաղաք, գտեք այլ աշխատանք։

Նրանք ժամանակ չեն ծախսում բաների վրա, որոնք իրենցից կախված չեն

Ըստ հույն փիլիսոփա Էպիկտետի՝ աշխարհում գոյություն ունի երկու իրավիճակ. նրանք, որոնք մեր վերահսկողության ներքո են և նրանք, որոնք մեր վերահսկողության ներքո չեն։ Նա կարծում էր, որ մարդը պետք է իր ուշադրությունը կենտրոնացնի միայն նրա վրա, ինչը կարող է վերահսկել, քանի որ «անհասանելի նպատակի հետևից վազելիս ձախողման եք դատապարտված»։ Այնպես որ, պետք չէ անհանգստանալ մի բանի համար, ինչը ձեզանից կախված չէ։ Ձեր խնդիրն է ցույց տալ ուրիշներին, թե ինչ եք ձեզանից ներկայացնում։ Միայն ձեզանից է կախված, թե ինչպես կներկայացնեք ձեզ շրջապատող աշխարհին։ Դուք չեք կարողանա ապրել լիարժեք կյանքով, եթե անդադար մտածեք, թե «ինչպես ձեզ կնայեն մյուսները»։

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Սովորություններ որոնք հատկանշական չեն հոգեբանորեն կայուն մարդկանց
Ադամի և Եվայի ԹԵՍՏԸ. այն ինչ կտեսնեք նկարում, կպատմի, թե ինչն է Ձեզ համար կարևոր սիրո մեջ