Միշտ հետաքրքիր է որևէ նոր բան իմանալ այն մասին, թե ինչպես ենք մենք կառուցված, ինչն է մեզ առաջ մղում և ինչի՞ց է կախված մեր արարքների և տրամադրության փոփոխությունները։
1. Ընկերությունը, որը ծնվել է 16-ից 28 տարեկան միջակայքում, սովորաբար լինում է շատ ավելի ամուր և երկարատև։
2. Կանանց ձգում են ցածր բամբ ձայնով տղամարդիկ, որովհետև վերջիններս թվում են ինքնավստահ, բայց ոչ ագրեսիվ։
3. Սովորաբար լավագույն խորհուրդները տալիս են այն մարդիկ, ովքեր կյանքում շատ դժվարություններ են ապրել։
4. Որքան բարձր է մարդու ինտելեկտը, այնքան արագ է նա մտածում և առավել ևս այնքան անընթերցելի է նրա ձեռագիրը։
5. Իրականում էմոցիաները չեն ազդում մեր հաղորդակցման ոճի վրա, այլ հակառակը, այն, թե ինչպես ենք խոսում՝ ազդում է մեր տրամադրության վրա։
6. Առաջին ժամադրությանը շատ բան կարելի է իմանալ մարդու բնավորության մասին՝ դատելով այն բանից, թե ինչպես է նա վերաբերվում մատուցողուհուն կամ մատուցողին։
7. Մարդիկ, ում մոտ ուժեղ է զարգացած մեղքի զգացումը՝ շատ լավ են կարողանում հասկանալ ուրիշների էմոցիաները։
8. Տղամարդկանց հումորը ավելի ուժեղ չէ, քան կանանցը։ Ուղղակի տղամարդիկ ավելի շատ են հումոր անում, չմտածելով այն մասին, թե դուր կգա՞ շրջապատին հումորը, թե՞ ոչ։
9. Կանայք 2 անգամ ավելի շատ ցավային ռեցեպտորներ ունեն, քան տղամարդիկ, սակայն ունեն նաև 2 անգամ ավելի մեծ ցավադիմացկունության շեմ։
10. Երբ մարդ բարձր հաճախությամբ երաժշտություն է լսում, նա դառնում է ավելի հանգիստ, երջանիկ և թուլացած։
11. Եթե միտքը չի թողնում, որպեսզի գիշերը քնեք, գրանցեք այն նոթատետրում։ Դրանից գլուխը կթեթևանա և կսկսի ձեր քունը տանել։
12. Մարդիկ, ովքեր անընդհատ փորձում են երջանկացնել ուրիշներին՝ վերջիվերջո շատ հաճախ մնում են միայնակ։
13. Որքան երջանիկ ենք, այնքան քիչ քնելու ժամանակ է մեզ պետք։
14. Երբ մենք բռնում ենք սիրելի մարդու ձեռքը, սկսում ենք թույլ զգալ ցավը և ավելի քիչ ենք հուզվում։
15. Մարդիկ, ովքեր խոսում են երկու լեզուներով, կարող են անգիտակցաբար փոխել անձը, երբ մի լեզվից անցնում են մյուսին։