fbpx

Հնեաբանները հայտնաբերել են Նոյան տապանը։ «99.9 տոկոս հավանականությամբ» դա հենց այն է

NAMI (Noah’s Ark Ministries International) կազմակերպությունը ներկայացնող հետազոտողները հայտարարել են, որ «99.9 տոկոս հավանականությամբ» նրանց հաջողվել է գտնել բիբլիական Նոյան տապանի մնացորդները։ Մասնագետների խոսքերով, հնագույն տախտակները պահպանվել են Արարատ լեռան ձյան և հրաբխային ապարների արանքում։

Մասնագետները հղում անելով կատարված ածխածնային թվագրման արդյունքներին պնդում են, որ հայտնաբերված փայտերի տարիքը 4800 տարուց ավել է։ Ինչպես նշում են, տախտակների վրա կարելի է նկատել անհարթություններ, որոնք հիշեցնում են փորակներ, որոնք հատկապես ակտիվորեն օգտագործվում էին շինարարության մեջ՝ նախքան մեխերի հայտնվելը։ NAMI-ի ներկայացուցիչների խոսքերով, որոշ հայտնաբերված օբյեկտների երկարությունը կազմում է 20 սմ, իսկ մյուսներինը հասնում է մինչև 20 մետր։ Ինչպես հաղորդվում է, գտնել «ենթադրյալ Նոյան տապանի մնացորդները» հաջողվել է ծովի մակերևույթից մոտ 4 կմ բարձրության վրա։

Նշենք նաև, որ նմանատիպ հաղորդագրություն, որ NAMI-ն հայտնաբերել է Նոյան տապանի մնացորդները՝ հայտնվել են նաև 2010 թվականին։ Այդ ժամանակ շատ մասնագետներ դրան թերահավատորեն մոտեցան, մասնավորաբար՝ նրանք նշեցին, որ ոչ մի ռեցենզավորված գիտական ամսագրում չի հայտնվել հոդված գտածոի մասին, իսկ դա նշանակում է, որ գիտական հասարակության կողմից այդ փաստի ընդունման մասին խոսք անգամ լինել չի կարող։ Պրես ռելիզները իրենք իրենցով չեն կարող հնեաբանական հայտնագործության ապացույց հանդիսանալ։ Բացի դրանից, որոշ մասնագետներ, որոնք մեկնաբանել էին նորությունը՝ չէին բացառում, որ եթե նույնիսկ հին տախտակների մնացորդների հայտնաբերման մասին լուրը ճիշտ է՝ ածխածնային թվագրությունը շատ հազվադեպ է անվրեպ կատարվում և հաճախ սխալ տեղեկություններ է հաղորդում։

Բացի դրանից, շատ մասնագետներ այն ժամանակ հայտարարեցին, որ մոլորակի վրա ուղղակի չէր տեղավորվի այդքան ջուր, որ տապանը կարողանար բարձրացնել այդ բարձրության վրա։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հնեաբանները հայտնաբերել են Նոյան տապանը։ «99.9 տոկոս հավանականությամբ» դա հենց այն է
Կենդանակերպի նշաններ։ Մասնագիտական խորհուրդներ 2018թ.-ի համար