fbpx

Հիշողության բարելավման մի քանի պարզ կանոն

Մարդը միջինում մոռանում է իր ամբողջ լսածի 30%-ը 20 րոպեյից և 50% կես ժամվա ընթացքում:

Ահա Ձեզ ենք ներկայացնում մի քանի պարզ կանոններ, որոնք կօգնեն ձեզ բարելավել հիշողությունը.

Մարզում

Խաչբառեր, հաշվարկներ մտքում, տրամաբանական խնդիրների լուծում, բանաստեղծությունների անգիր անել, օտար լեզուների ուսումնասիրություն՝ ահա հիանալի միջոցներ ուղեղին անընդհատ աշխատացնելու: Սրանք ամենապարզ և ամենագործուն մեթոդներն են հիշողության բարելավման համար:

Խաղողի հյութ

Եթե մեր սննդակարգում մտցնենք այս հյութը, ապա մեր հիշողությունը կբարելավվի 20%: Խաղողի հյութը պետք է լինի մանուշակագույն: Նրանում պարունակվում են մեծ քանակով անտիօքսիդանտներ, որոնք երիտասարդեցնում են ուղեղը:

Ֆիզիկական ակտիվություն

Քայլելը, վազելը, պարը՝ այն ամենը ինչ մարզում է մարմինը, բարելավում է հիշողությունը: Այդպիսի ակտիվությունը նպաստում է դեպի ուղեղ թթվածնի մուտքը, որի հետևանքով առաջանում են նոր բջիջներ, ինչով էլ պայմանավորված է հիշողության բարելավումը:

Արտասանություն

Երբ մենք բարձրաձայն արտասանում ենք, օրինակ հեռախոսահամարը կամ մարդու անունը, ապա մեր ուղեղը այդ ինֆորմացիան ավելի արագ է ֆիքսում:

Քուն

Լավ քունը առողջության գրավականն է: Մարդիկ, որոնք բավարար չափով են քնում, ապրում են ավելի երկար: Քնի ժամանակ մեր օրգանիզմը թուլացած է: Քնի ժամանակ կտրուկ աճում է երիտասարդացնող հորմոնների արտադրությունը: Քնից բավարարված օրգանիզմը 2 անգամ ավել ինֆորմացիա կարող է հիշել, քան քնի կարիք ունեցողը:

Ռելաքսացիա

Մեդիտացիա, յոգա, մասաժ և այլն՝ այս ամենը կօգնեն ուշադրության կենտրոնացմանը:

Աչքերի գիմնաստիկա

Եթե ամեն առավոտ աչքերը մի կողմից մյուս կողմ տարուբերեք 30 վայրկյանվա ընթացքում, ապա Ձեր հիշողությունը կբարելավվի 10%-ով: Դա ընդունված փաստ է: Դրա հետևանքով ուղեղի երկու կիսագնդերը սկսում են աշխատել հարմոնիկ:

Ասոցացիա

Հիշելու համար ամենաարդյունավետը ասոցիացիաներն են: Դրանք պետք է լինեն վառ, հիշվող կերպարներ, հոտեր:

Սնունդ

Առողջ և ճիշտ սնունդը նպաստում է հիշողության լավացմանը: Իհարկե դրանք անտիօքսիդանտ մթերքներն են՝ ցիտրուսային մրգեր, ընկույզ, չամիչ և այլն:

Վիտամիններ

Այստեղ լիդերը վիտամին B-ն է: Վիտամին B12-ի պակասությունը կարող է բերել հիշողության կորուստի:

Նաև հիշողության համար անհրաժեշտ են վիտամին E և C:

Անընդհատ ծանրաբեռնեք ուղեղը և հիշողությունը կլավանա: 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Հիշողության բարելավման մի քանի պարզ կանոն
Google-ի սոցիալական ցանցում խաղեր են հայտնվել