fbpx

Հիշողությունները կարող են ժառանգաբար փոխանցվել, և գիտնականները պարզել են, թե ինչպես

Երբևէ զգացե՞լ եք, որ ձեր որոշ հիշողություններ պատառիկներ են ձեր նախնիների անցյալից:

Երբևէ զգացե՞լ եք, որ ձեր հիշողությունները պատառիկներ են ձեր հոր կամ պապիկի անցյալից: Իսկ երբևէ թվացե՞լ է, որ ձեր հիշողություններն ամենևին էլ ձերը չեն:

Դե ինչ, հավանաբար, գիտնականներին հաջողվել է հասկանալ հիշողության ժառանգական փոխանցման մեխանիզմի գործողության սկզբունքը։ Նրանք պնդում են, որ մարդը ունակ է վերահսկել հիշողության փոխանցումը սերունդներին:

Ի՞նչ է էպիգենետիկան

Էպիգենետիկան գիտություն է էկսպրեսիաներում գեների ժառանգական մուտացիաների (փոփոխությունների) մասին, ընդ որում այդ փոփոխությունները բնածին չեն, այլ ժառանգված են ընտանիքի անդամներից:

Եթե մի կողմ թողնենք գոյատևման հիմնական բնազդները, ապա շատ դեպքերում ԴՆԹ-ն ինքնին շատ տեղեկատվություն չի պարունակում, և նախնիների միայն մի քանի հատկություններ են փոխանցվում սերունդներին:

Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդու տրավմատիկ փորձը կարող է անմիջական ազդեցություն ունենալ ապագա սերունդների վրա:

Այստեղ հիմնական հարցն այն է, թե կոնկրետ ինչպե՞ս է այս փորձը փոխանցվում սերունդներին: Հիշողությունների գենետիկական փոխանցման միացման և անջատման մեխանիզմը մանրամասն նկարագրված է Թել Ավիվի համալսարանի հետազոտության արդյունքներում, որը հրապարակվել է Cell ամսագրում։

Հիշողության փոխանցման մեխանիզմ

Հետազոտության ղեկավար դոկտոր Օդեդ Ռեչավին բացատրում է. «Մենք նախկինում ցույց ենք տվել, որ որդերը, օգտագործելով փոքր ՌՆԹ, ժառանգում են իրենց ծնողների սովի և նախկինում ունեցած վիրուսային հիվանդությունների արդյունքները: Այս գենետիկ տեղեկատվությունը օգնում է սերունդներին պատրաստել նմանատիպ կյանքի մարտահրավերներին»:

Գիտնականը ուշադրություն է հրավիրում այն ​​փաստի վրա, որ իրենց հաջողվել է բացահայտել այն մեխանիզմը, որով այդ ՌՆԹ ագետները փոխանցվում են սերնդեսերունդ՝ պահպանելով դրանցում ներդրված տեղեկատվությունը։

Հետազոտողների թիմը հայտնաբերել է ՌՆԹ ռեպլիկազ ֆերմենտի գոյությունը, առանց որի փոքր ՌՆԹ-ների վերարտադրությունը՝ հետագա սերունդներում «ճիշտ» ռեակցիաները պահպանելու համար, անհնարին կլիներ:

Գիտնականները մեկուսացրել են գենետիկ նյութը, որը պատասխանատու է էպիգենետիկ փոխանցման մեխանիզմը միացնելու կամ անջատելու համար։ Նրանք դա անվանեցին փոփոխված տրանսգեներացիոն էպիգենետիկ կինետիկա:

Վերը նկարագրված հետազոտությունը ուսումնասիրել է որդերի մեջ գենետիկ հիշողությունների փոխանցումը: Այսօր գիտական ​​հանրությունը հուզմունքից քարանում է այն դռների առաջ, որոնք փոքր-ինչ բացել են արդյունքները՝ մարդու գենետիկայի ուսումնասիրության համար։ Եվ շատ շուտով մենք կունենանք մարդու կենսաբանության հետ կապված բազմաթիվ հարցերի պատասխաններ։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 1.5 из 5 )
MediaMag
Հիշողությունները կարող են ժառանգաբար փոխանցվել, և գիտնականները պարզել են, թե ինչպես
Բլոգի հարգելի այցելուներ և մշտական ընթերցողներ.