fbpx

Հին իմաստունների 3 գաղտնիք, թե ինչպես գտնել երջանկություն

Աշխարհը մինչև հիմա այս խորհուրդների կարիքն ունի, քանի որ մենք չենք սովորել այն ամենը, ինչը մեր նախնիները փորձում էին սովորեցնել մեզ:

Երջանկության հասնելու ժամանակակից խորհուրդների մեծ մասը չի կարելի նոր անվանել: Նրանք մեզ են հասել հին ժամանակներից: Հետաքրքրական է, որ մենք դեռ դրանց կարիքն ունենք, քանի որ մենք չենք սովորել այն ամենը, ինչը մեր նախնիները փորձել են մեզ սովորեցնել:

Այսպիսով, երեք գաղտնիք հին իմաստուններից, որոնք պետք է կիրառել ամեն օր․

1. Վերահսկեք միայն այն, ինչը կարող եք վերահսկել: Ուշադրություն մի դարձրեք մնացածին:

Գաղտնիքներից առաջինը հատկապես կարևոր է: Որքա՞ն հաճախ եք ցանկանություն ունենում վերահսկել այն բաները, որոնք ձեր վերահսկողությունից դուրս են:

Բախվելով կործանարար խնդրի կամ անհանգստության, դուք պետք է ինքներդ ձեզ հարցնեք, թե արդյո՞ք մենք ինչ-որ կերպ կարող ենք ազդել իրավիճակի վրա:

Ստոիկներն ասում էին. «Կարո՞ղ եմ լուծել այս խնդիրը: Եթե ​​այո, ուրեմն պետք է գործել: Եթե ​​ոչ, ապա ես պարզապես կհամակերպվեմ»:

Բայց մենք հազվադեպ ենք իմաստուն վարվում: Մենք նորից և նորից կրկնում ենք մեր սխալը՝ սպառելով ինքներս մեզ, իջեցնելով մեր ինքնասիրությունը և զրկելով մեզ խաղաղությունից:

Դուք չեք կարող ղեկավարել բացարձակապես ամեն ինչ, քանի որ որոշ բաներ պարզապես պատահում են: Եվ սա նորմալ է: Այս փաստի ընդունումը ձեզ կազատի հսկայական բեռից: Իսկ այս ամենը այն պատճառով է, որ երբեմն ուզում ես պատասխանատվություն վերցնել այն բանի համար, որի վրա չես կարող ազդել: Երբեմն դրան հանգեցնում է վախը, անինքնավստահությունը կամ այլ խնդիրներ, որոնք խանգարում են մեզ հաշտվել իրավիճակի հետ:

Երբ անհրաժեշտ է՝ թույլ տվեք ինքներդ ձեզ լողալ հոսանքի ուղղությամբ: Եկել է ժամանակը ընդունելու կատարվածը և չփորձել վերահսկել այն, ինչը չի կարելի վերահսկել:

Լավագույնը մեր կյանքում տեղի է ունենում այն ​​բանից հետո, երբ մենք սովորում ենք թողնել:

2. Ընդունել և դադարել ժխտել

Ընդունումը կյանքի ամենադժվար բաներից մեկն է, քանի որ երբեմն դա նշանակում է, որ դուք պետք է դադարեք զոհի դեր խաղալ:

Հիվանդությունը, իրավիճակը կամ կյանքի դժվարին ժամանակահատվածը չընդունելն ոչ մի լավ բանի չի հանգեցնում: Այս իրավիճակը նույնքան անհեթեթ է, որքան անձրևի ժխտումը երկնքից ընկած կաթիլներ տեսնելուց: Ձեզ դա ինչ-որ բան տալի՞ս է: Կարո՞ղ եք ինչ-որ կերպ փոխել իրավիճակը: Ակնհայտ է, որ պատասխանն է՝ «ոչ»: Այդ դեպքում միակ տարբերակն այն է, որ ընդունեք կատարվածը:

Բայց ի՞նչն է ձեզ ստիպում հերքել իրականությունը: Մեղավորը ձեր ակնկալիքներն ու հաջողության հասկացողությունն է: Դրանք ստիպում են տառապել և դիմադրել, իսկ դա անօգուտ է: Դուք զոհ չեք, իսկ աշխարհը բոլորովին դեմ չէ ձեզ: Ուղղակի կան բաներ, որ պատահում են:

Համակերպվեք այն բանի հետ, ինչը չեք կարող փոխել: Ըստ Ստոիկների, հակառակը անելը նման է իզուր տեղը հսկայական էներգիա վատնելուն:

3. Դուք ինքներդ եք պատասխանատվություն կրում ձեր կյանքի համար

Եվ այս գաղտնիքը կարևոր դեր է խաղում ուրիշներին մեղադրելու սովորույթից ազատվելու համար:

Օրինակ՝ ոմանք հակված են մեղադրել ծնողներին այն բանի համար, թե ինչպես են նրանք իրենց մեծացրել: Բայց մեծահասակները իրենք են ղեկավարում իրենց կյանքը:

Մի անգամ Սենեկան ասաց. «Ծնողներին չենք ընտրում, բայց մենք կարող ենք ընտրել, թե ինչպիսի երեխա ենք ուզում լինել»:

Հայացք նետելով անցյալին և զղջալով կատարվածի առումով, դուք չեք կարող օգնել գործին: Սա պարզապես այս պահին ձեզ մոտ ծագած դժվարությունների առաջ սեփական պասիվության համար արդարացում գտնելու միջոց է:

Մենք ինքներս ենք պատասխանատու մեր կյանքի համար, և այլևս ոչ ոք:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հին իմաստունների 3 գաղտնիք, թե ինչպես գտնել երջանկություն
Իլոն Մասկի Նամակը երիտասարդներին: Երազեք, երազանքները կատարվում են և ես չգիտեմ թե ինչու