Տարբեր հետաքրքրաշարժ փաստեր, որոնք պետք է որ հետաքրքիր լինեն Ձեզ.
1. Ամենից շատ գարեջուր խմում են չեխերը: 126 լիտր` ահա նրանց տարեկան չափաբաժինը:
2. Ամենից շատ կոնֆետեղեն են ուտում անգլիացիները՝ տարեկան 14,1 կգ է բաժին ընկնում յուրաքանչյուրին:
3. Սուրճ ամենից շատ օգտագործում են շվեդները: Ամեն մի շվեդի տարեկան բաժին է ընկնում 12 կգ սուրճ:
4. Ամենաստույգ կշեռքը գերմանական արտադրության Սարտորի–US-4108 էլեկտրոնային փոքրիկ կշեռքն է: Դրան զիջում է հոլանդական Ֆիլիպս ֆիրմայի պատրաստած կշեռքը, որը կարող է չափել գրամի մինչև հարյուրմիլիոներորդական մասը:
5. Հյուրերին ամենամեծ ճաշաբաժին է մատուցվում բեդուինների հարսանիքում: Խաշած ձվերը դրվում են ձկան փորի մեջ, ձկները՝ եփած ճտերի մեջ, ճտերը՝ եփած ոչխարների մեջ, իսկ ոչխարները` ուղտի մեջ։
6. Աստվածաշունչը առաջին տպագիր գիրքն է աշխարհում. տպագրվել է 1452-1455թթ.-ին: Այն նաև ամենաշատ թարգմանված գիրքն է: Միայն 19-րդ դարում Սուրբ գիրքը թարգմանվել է 400 լեզուներվ: 2000թ.-ի վերջին Աստվածաշնչի թարգմանված լեզուների թիվն անցավ 1900-ից: Տպաքանակով Աստվածաշունչը առաջինն է աշխարհում: 1900թ. 5 մլն. Աստվածաշունչ և 7 մլն. Նոր կտակարան է տպագրվել, 2000թ.-ին 36 մլն. Աստվածաշունչ և 57 մլն. Նոր կտակարան:
7. Մոլորակի վրա ամենափոքրիկ փոշին հելիումի փոշին է:
8. Հին Բաբելոնում հիվանդի մահվան մեջ մեղավոր բժիշկի ձեռքերը կտրում էին:
9. Հին ժամանակներում նավաստիները ձգտում էին գոնե մեկ ոսկի ատամ ունենալ: Իսկ գիտե՞ք ինչի համար: Սև օրվա համար, եթե հարազատներին թաղելու համար փող չունենային:
10. Ամենից շատ միս օգտագործում են նորզելանդացիները, յուրաքանչյուր բնակչի տարեկան բաժին է ընկնում 117 կգ միս։
Հրապարակման ներկայացրեց՝ Լիդա Սայադյանը
[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով. [/infobox]