fbpx

Հետաքրքրաշարժ փաստերի հավաքածու

Հետաքրքրաշարժ փաստերի հերթական չափաբաժինը։ Հարստացրեք Ձեր գիտելիքների շտեմարանը.

1. Մեկ կիլոգրամ վարդի յուղ ստանալու համար անհրաժեշտ է 3տ վարդի թերթիկ:

2. Լյուդվիգ Վան Բեթհովենը մահացել է կապարային թունավորումից: Հետագայում նրա մազերի մեջ հայտնաբերվել է սովորականից 100 անգամ ավելի կապար, որը հավանաբար պայմանավորված է եղել ընդունած դեղերով:

3. 1669թ.-ին գերմանացի Ալքիմիկ Բրան Հեննինգը փիլիսոփայական  քարի փնտրտուքների ժամանակ որոշեց փորձել ոսկի սինթեզել մարդու մեզից: Եռման, թորման և շիկացման ընթացքում նա հանկարծ ստանում է սպիտակ փոշի, որը լույս էր տալիս մթում: Հեննինգին թվաց որ դա ոսկու «սկզբնական մատերիան է» և այն անվանեց «լուսակիր», որը հունարեն արտասանվում է «ֆոսֆոր»: Երբ նա բազմաթիվ փորձերից այս նյութից այդպես էլ չստացավ ոսկի, նա սկսեց վաճառել այս  նոր նյութը ավելի թանկ քան ոսկին է:

4. Օսմիումը սպիտակաարծաթագույն  մետաղ  է` ամենածանր  մետաղը: Եթե հնարավոր լիներ գտնել այդ մետաղով լի 0.5լ տարրա, ապա այն կկշռեր այնպես, ինչպես 10 լ ջրով լի դույլը: Այս մետաղի փոշին օդում այրվում է փոխակերպվելով հեշտ հալվող և ցնդող քառօքսիդի` անդուր հոտով: Ի դեպ այս քիմիական տարրի անվանումը գալիս է հունարեն «OSME» հոտ բառից:

5. Բրոնզը համաձուլվածք է, որի 80% պղինձ է, 20%-ը անագ:

6. Կան բազմաթիվ նյութեր, որոնք ուժեղ թունավորումների դեպքում օգտագործվում են որպես հակաթույն: Համակողմանի հակաթույն է նաև կաթը, որի մասին հիշատակվում է միջնադարյան հայտնի, այդ թվում` հայ բժշկապետների աշխատություններում:

7. Մարդու աչքը կարող է տարբերել 10.000000 գունային երանգներ:

8. Հավի ամենաերկար թռիչքը տևել է 13 վայրկյան:

9. Կետի լեզուն կշռում է մեկ փղի չափ:

10. Մեկ հատ ծխախոտը կրճատում է կյանքը 5 րոպե:

11. Վախեցած մարդը ավելի վատ է  տեսնում:

12. Գրիպի համաճարակը 1918-1919 թթ-ին խլել է մոտավորապես 20 մլն մարդու կյանք` Ամերիկայում և Եվրոպայում:

13. Ընձուխտի լեզուն ամբողջովին սև է, իսկ երկարությունը կարող է հասնել մինչև 45 սմ-ի:

14. Հին Հռոմում, եթե հիվանդը մահանում էր վիրահատության  ժամանակ, վիրահատող բժշկի ձեռքերը կտրում էին:

Հրապարակման ներկայացրեց՝ Ջուլիետտա Մանուկյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Հետաքրքրաշարժ փաստերի հավաքածու
Դա լավ է – առակ