Անհանգիստ քուն: Ցրվածություն: Մոռացկոտություն: Ծանո՞թ է: Նշանակում է, ամենայն հավանականությամբ, քնելուց առաջ «նստած եք» հեռախոսում: Առաջին հայացքից այս անվնաս զբաղմունքը կարող է շատ բացասական հետևանքներ թողել օրգանիզմի վրա:
Ուսումնասիրելով վերջին գիտական տվյալները, խորհուրդ ենք տալիս՝ քնելուց առաջ հեռախոսը դնել մի կողմ:
Հեռախոսը լիարժեք քնի թշնամին է
Կալիֆորնիայի համալսարանի բժշկական դպրոցի հոգեբանության պրոֆեսոր Դեն Սիգելն ասում է, որ հեռախոսի պատճառով զգալիորեն վատթարանում է քնի որակը: Անկողնում պառկած որոշել եք ստուգե՞լ էլեկտրոնային փոստը կամ սոցիալական ցանցը: Ուղեղն ազդանշան է ստանում. «Չքնել, քնելու ժամանակը դեռ չի եկել»: Էկրանի կապտագույն լուսավորումը խանգարում է քնի համար պատասխանատու մելատոնին հորմոնի արտադրմանը: Այդ պատճառով, երբ մենք հեռախոսով պառկած ենք անկողնում՝ մեզ թվում է, որ քուններս դեռ չի տանում:
Ինչպե՞ս է քնի պակասությունը ազդում օրգանիզմի վրա
Օրգանիզմին հարկավոր է 7-ից 9 ժամ քուն: Եթե մենք պարբերաբար լիարժեք չենք քնում՝ տեղի է ունենում նեյրոնների վնասում: Արդյունքում վատանում է հիշողությունը, թուլանում է կենտրոնանալու և պրոբլեմներ լուծելու ունակությունը, թուլանում է իմունիտետը, մարմինը սկսում է արագ ծերանալ: Նաև ոչ լիարժեք քունը բերում է նրան, որ օրգանիզմում դանդաղում է նյութափոխանակությունը և մեծանում ախորժակը: Հետզհետե տեղի է ունենում քաշի ավելացում:
Քնելուց ամենաքիչ մեկ ժամ առաջ մի կողմ դրեք հեռախոսը: Թող գիշերը հանգիստ անցնի:
Աղբյուրը՝ businessinsider
Թարգմանված է՝ adme.ru-ից