fbpx

Հեմինգուեյի թոռնուհին՝ համաշխարհային մոդել, ով կրկնեց պապիկի տխուր ճակատագիրը

Համաշխարհային գրող Հեմինգուեյի թոռնուհին՝ ոչ պակաս հայտնի էր: Նա ծնվել է 1954 թվականին ռանչոում, որտեղից էլ 16 տարեկանում փախչում է, քանի որ ծնողները բոլորովին չէին զբաղվում իրենով:

Մարգոն գնում է Նյու Յորք, որտեղ սկսում է նոր, բայց իր համար անհայտ կյանք: Աղջիկը տարբերվում էր քաղաքի բնակիչներից իր անճաշակությամբ և գյուղական պահվածքով: Նա բոլորովին պատկերացում չուներ, թե ինչպես պետք է իրեն դրսևորի իսկական կինը: Սակայն նա արտաքնապես չափազանց հմայիչ էր: Մի անգամ, երեկույթներից մեկում նրան նկատում է մի բիզնեսմեն՝ Էրոլ Վաթսոնը: Որոշ ժամանակ անց սիրահարները ամուսնանում են և Էրոլը սովորեցնում է աղջկան վարվեցողության ճիշտ կանոնները:

Որոշ ժամանակ անց նրան սկսեց ճանաչել աշխարհը: Բարձրահասակ շիկահերը սկսեց հայտնվել ամսագրերի շապիկին և նկարահանվել գովազդներում, սակայն երեկույթների հաճախելը՝ նա չդադարեցրեց: Մարգոն սիրում էր խմել և Նյու Յորքի գիշերային կյանքը:

Հետագայում Մարգոն որոշում է նկարահանվել ֆիլմերում, սակայն նրա մասնակցությամբ «Շրթներկ» թրիլլերը բացասական է ընդունվում: Վհատված՝ նա կրկին սկսում է խմել, և իհարկե, դա դառնում է ամուսնուց բաժանման պատճառ:

Սակայն մոդելը չի հուսալքվում և ամուսնանում է կինոռեժիսոր Բերնարդ Ֆուչերի հետ, ով պատրաստ էր նկարահանել Մարգոին ֆիլմերում: Սակայն քննադատները միայն բացասական կարծիք էին հայտնում՝ խոսելով աղջկա մոտ տաղանդի բացակայության մասին: Մարգոն ընկնում է դեպրեսիայի մեջ, ինչը բերում է հերթական բաժանման:

1987 թվականին նա վերականգնվում է, հրաժարվում անցյալ կյանքից և սկսում ճանապարհորդել: Սակայն 1990 թվականին դեպի Հնդկաստան հերթական ճանապարհորդության ժամանակ նա կրկին ընկնում է դեպրեսիայի մեջ: 1996 թվականին Մարգոն դառնում է Հեմինգուեյի ցեղից 5-րդ մարդը, ով ինքնակամ հեռացավ այս կյանքից:


telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հեմինգուեյի թոռնուհին՝ համաշխարհային մոդել, ով կրկնեց պապիկի տխուր ճակատագիրը
Հաջողության հասնելու 5 պարզ օրենք աշխարհի ամենահարուստ մարդուց