fbpx

Հայտնի մարդկանց տարօրինակությունները

Ասում են հանճարները պարտադիր պետք է մի փոքր խելագար, տարօրինակ լինեն։ Կյանքն էլ ցույց է տալիս, որ ճշմարիտ են ասում։

Եվ այսպես, եկեք տեսնենք, թե մեծ մտածողներն ու պատմական դեմքերը ի՞նչ տարօրինակություններ ունեին։

Ֆրիդրիխ Շիլեր

Գերմանացի գրող և փիլիսոփա Շիլերին ոգեշնչում էին փտած խնձորները։ Սովորաբար դրանցով լիքն էր լինում նրա գրասեղանի դարակը։ Այդ մասին, միգուցե, ոչ ոք չիմանար, եթե չլիներ նրա մտերիմ ընկերոջ՝ Յոհան Գյոթեի շատախոսությունը։ Շիլերն ունեցել է նաև այլ տարօրինակություններ. աշխատասենյակում կախել է կարմիր վարագույրներ և գրելիս ոտքերը դրել է սառը ջրի մեջ։

Յոհան Գյոթե

Հայտնի է, որ «Ֆաուստ»-ի հեղինակն աշխատել է միայն փակ տարածքներում, որտեղ չպետք է լիներ թարմ օդ։ Պոետը սարսափելի վախենում էր միջանցիկ քամիներից։ Եվ, հավանաբար, իզուր չէր վախենում, քանի որ մահացել է հենց մրսածության հետևանքով։ Շատ կենսագիրներ նշում են, որ Գյոթեն ատում էր շների հաչոցը, սխտորի հոտը և ակնոցավոր մարդկանց։

Օնորե դե Բալզակ

Բալզակն իր կյանքը չէր պատկերցնում առանց սուրճի։ Գրողն օրական խմում էր մինչև 50 բաժին սուրճ՝ առանց շաքարի և կաթի։ Հաշվել են, որ «Մարդկային կատակերգություն»-ը գրելու ընթացքում Բալզակը խմել է մոտ 15.000 բաժակ սուրճ։

Լև Տոլստոյ

Ռուս գրողը սիրում էր ինքնուրույն հնձել խոտը, փայտ կոտրել։ Սակայն դա արել է ոչ միայն գյուղական կյանքի հանդեպ սիրո համար։ Կենսագիրները նշում են, որ առանց ֆիզիկական աշխատանքի գրողը գիշերը դառնում էր նյարդային և չէր կարողանում քնել։ Բացի այդ նա սիրում էր երկարաճիտ կոշիկներ կարել նվիրելու համար։

Չառլզ Դիքենս

Անգլիացի գրողն ունեցել է հալյուցինացիաներ, նա «շփվում» էր իր ստեղծագործությունների հերոսների հետ։ Եվ եթե նրանք իրեն ձանձրացնում էին, սպառնում էր, որ այլևս չի գրի իրենց մասին։ Բացի այդ, Դիքենսը սիրում էր շատ ժամանակ անցկացնել դիակիզարաններում։ Հայտնի է նաև, որ նրան 1858-ին «գերհոգնածության» համար նշանակել են հատուկ դիետա, որում հատուկ տեղ է զբաղեցրել յուրաքանչյուր օր ժամ 15։00-ին 0.5 լ շամպայն խմելը։

Մարկ Տվեն

Տվենն օրական ծխում էր մինչև 40 սիգար։ Նրանք, ովքեր եղել են նրա աշխատասենյակում, պատմել են, որ ծխի պատճառով չեն կարողացել ոչինչ տեսնել։ Նա պաշտում էր նաև կատուներին։ Գրողի տանը տասնյակ կատուներ են եղել։

Ալեքսանդր Պուշկին

Նա շատ էր սիրում լիմոնադ։ Այդ ըմպելիքը նրան ամենից լավ էր թարմացնում։ Իսկ աքսորավայրում սիրում էր ատրճանակով կրակել պատին։ Եվ նա դա անում էր մերկ՝անկողնու վրա պառկած։

Գի դե Մոպասան

Ֆրանսիացի գրողը տանել չէր կարողանում Էյֆելյան աշտարակը։ Սակայն ընթրում էր այնտեղ՝ բացատրելով, որ դա միակ վայրն է, որտեղից չի երևում աշտարակը։

Ջորջ Բայրոն

Անգլիացի ռոմանտիկ պոետն այդքան էլ ռոմանտիկ չի եղել։ Նրա սիրառատությունը դեռևս կենդանության օրոք լեգենդ է դարձել։ Պատմում են, որ Վենետիկում անցկացրած մեկ տարվա ընթացքում նա հասցրել է երջանկացնել 250 կնոջ։ Բայրոնը շատ էր բարկանում սովորական աղամանի տեսքից։

Նիկոլայ Գոգոլ

Թեև տարօրինակ լինելու «փառքին», Գոգոլը ոչ մի հոգեկան խանգարում չի ունեցել։ Սակայն առանձնահատկություններ ունեցել է։ Նախ նա շատակեր է եղել։ Ժամանակակիցներին «վախեցրել» է նրա ուտելու ձևը՝ ագահաբար, ափսեի վրա թեքված։ Նրա գրպաններում միշտ եղել է քաղցրավենիք։ Գրողը սիրում էր նաև կերակուր պատրաստել։

Գոգոլը վախենում էր նաև ամպրոպից, մարդամոտ չէր և սիրում էր ինքնուրույն վերանորոգել իր հագուստը։ Նա վախենում էր ողջ-ողջ թաղված լինելուց։ Քնում էր նստած վիճակում։ Հայտնի է նաև, որ գրողը երբեք հարաբերություններ չի ունեցել կանանց հետ։ Դա եղել է նրա գիտակցված ընտրությունը։

Նորբերտ Վիներ

Կիբերնետիկայի հայր Նորբերտ Վիները հայտնի էր իր աննախադեպ մոռացկոտությամբ: Մի անգամ, երբ նրա ընտանիքը տեղափոխվում է նոր բնակարան, կինը թղթի վրա գրում է իրենց նոր հասցեն և դնում այն Վիների դրամապանակի մեջ` վստահ լինելով, որ ամուսինն անպայման կմոռանա նոր տան ճանապարհը: Չնայած դրան, երբ աշխատանքի ժամանակ նրա գլխում հերթական հետաքրքիր միտքն է ծագում, Վիները դրամապանակից հանում է հասցեով թուղթը, վրան մի քանի բանաձև գրում, ապա հասկանալով, որ դրանք սխալ բանաձևեր էին` թուղթը գցում է աղբարկղը: Երեկոյան նա, առանց եկար-բարակ մտածելու, գնում է իր նախկին տան հասցեով: Հին բնակավայր հասնելուն պես Վիները հասկանում է, որ այնտեղ էլ ոչ ոք չի ապրում, հանճարեղ մաթեմատիկոսն այլայլված դուրս է գալիս փողոց` չիմանալով, թե ինչ պետք է անի։ Հանկարծ նրա ուղեղում  միտք է փայլատակում, նա մոտենում է փոքր-ինչ հեռվում կանգնած աղջկան և հարցնում. «Ներեցեք, հնարավոր է` Դուք ինձ հիշում եք, ես պրոֆեսոր Վիներն եմ: Իմ ընտանիքը մի քանի օր առաջ տեղափոխվել է այստեղից այլ բնակարան։ Դուք չէի՞ք կարող ասել, թե կոնկրետ ո՞ւր ենք մենք տեղափովել»: Պրոֆեսորին ուշադիր լսելուց հետո աղջիկը պատասխանում է. «Այո, հայրիկ, մայրիկն այդպես էլ կարծում էր, որ դու կմոռանաս»:

Ալբերտ էյնշեյն

էյնշեյնը գուլպա չէր հագնում և իր նամակներից մեկում նա անկեղծանում է կնոջ հետ գրելով «ես շատ կարևոր տեղեր գնում էի առանց գուլպաների և դա թաքցնում էի կոշիկներիս բարձրության հաշվին»։

Իվան Ահեղ

Իվան Ահեղը ամեն գիշեր և առավոտ հնչեցնում էր քաղաքի զանգերը անձամբ, նրա այդ քայլը մեկնաբանում են, որ նա այդ կերպ հանգստացնում էր նյարդերը։

Բեթհովեն

Բեթհովենը մինչ ստեղծագործելը սառը ջուր էր լցնում իր գլխին, մեկնաբանելով, որ դա ստիպում է ուղեղին ավելի լավ աշխատել։

Վոլֆանգ Գյոթե

Վոլֆանգ Գյոթեն աշխատում էր հերմետիկ փակ տարածքում առանց թարմ օդի ներհոսքի։

Բեջամին Ֆրանկլին

Բեջամին Ֆրանկլինը աշխատանքի նստելիս իր մոտ դնում էր մեծ քանակությամբ պանիր։

Ալբերտ էյնշեյն

Ալբերտ Էյնշտեյնը սիրում էր Չարլի Չապլինի ֆիլմերը եւ մեծ համակրանք ուներ նրա ստեղծած հերոսի նկատմամբ: Մի անգամ Չապլինին ուղարկած նամակում նա գրել է. «Ձեր «Ոսկե տենդ» ֆիլմը հասկանալի է աշխարհում բոլորին, և Դուք մեծ մարդ կդառնաք: Էյնշտեյն»: Սրան Չապլինը պատասխանում է. «Ես Ձեզնով ավելի եմ հիանում: Ձեր հարաբերականության տեսությունն աշխարհում ոչ-ոք չի հասկանում, իսկ Դուք, այնուամենայնիվ, դարձաք մեծ մարդ: Չապլին»:

Ֆրանց Շուբերտ

Ֆրանց Շուբերտը ավստրացի կոմպոզիտոր էր: Նախքան պիեսը գրելը Շուբերտն այն նվագում էր սանրի վրա:

Սալվադոր Դալի

Սալվադոր Դալին իսպանացի նկարիչ էր: Երևակայության խթանման համար Սալվադոր Դալիին ճանճեր էին անհրաժեշտ: Սալվադոր Դալին ճանճերը գնում էր:

Հրապարակման ներկայացրեց՝ Ջուլիետտա Մանուկյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հայտնի մարդկանց տարօրինակությունները
ԹԵՍՏ․ 13 հետաքրքրաշարժ հարցեր նրանց համար, ովքեր ցանկանում են «մարզել ուղեղը»