fbpx

Հարց և պատասխան։ Հայացք երկնքին

Աստղային երկինքը բնության ամենագեղեցիկ տեսարաններից է: Անթիվ աստղերը փայփլում են թավշյա մթության մեջ, պայծառ մոլորակները պտտվում են աստղերի շուրջը, երկարապոչ գիսաստղերը մերթ երևում են, մերթ անհետանում: Աստղագիտությունը, որ ուսումնասիրում է աստղային երկինքը, ամենահին գիտություններից է:

Կարդալով այս փոքրիկ հոդվածը դուք կստանաք պատասխաններ աստղերին և աստղագիտությանը վերաբերող մի քանի հարցերին։

Ե՞րբ են մարդիկ սկսել ուսումնասիրել  աստղերը

Մարդիկ հետաքրքրվել են աստղերով միլիոնավոր տարիներ առաջ: Սակայն լրջորեն սկսել են ուսումնասիրել աստղային երկինքը մոտ 5000 տարի առաջ: Միջին Արևելքի վաղ քաղաքակրթությունը թողել է դիտումների արձանագրությունները: Բաբելոնացիները հմուտ դիտորդներ էին: Նույնը կարելի է ասել նաև եգիպտացիների մասին, քանի որ նրանք կառուցում էին իրենց բուրգերը որոշ համաստեղությունների դիրքերի համաձայն: Ք.ա. մոտ 2800թ.Բրիտանիայում Սթոունհենջը կառուցվել է հավանաբար որպես որպես աստղադիտարանի մի տեսակ: Քարերն այնպես են շարվել, որ ցույց տան Արեգակի և Լուսնի դիրքերը տարվա տարբեր եղանակներին: Հին չինացի և մայա աստղագետները թողել են իրենց ուսումնասիրությունների ճշգրիտ արձանագրությունները:

Ո՞վ է հայտնագործել աստղադիտակը

Առաջին աստղադիտակը ստեղծել է դանիացի Հանս Լիփերշեյը 1608թ. բայց առաջինը իտալացի Գալիլեյն է աստղադիտակով ուսումնասիրել աստղային երկինքը: Նա իր առաջին դիտումները կատարեց 1609թ. ձմռանը և տեսավ Յուպիտերի արբանյակները, Երկրի արբանյակի՝ Լուսնի խառնարանները և Արեգակի վրայի բծերը: Գալիլեյի աստղադիտակը շատ փոքր էր: Հետագա սարքերը՝ հայտնի որպես «վերերկրյա» աստղադիտակներ, մոտ 50 մ երկարություն ունեին:

Ինչպե՞ս են աշխատում ռադիոաստղադիտակները

Լուսային ալիքներից բացի՝ աստղերն արձակում են նաև ռադիոալիքներ: Աստղագետները պատրաստել են աստղադիտակներ, որպեսզի որսան այս ռադիոալիքները: Ռադիոաստղադիտակները նման չեն լուսային աստղադիտակներին: Դրանց մեծ մասը հսկայական մետաղե ափսեներ են, որոնք կարելի է թեքել ու պտտել դեպի երկնքի որևէ հատված: Ափսեներն ընդունում են ռադիոալիքները կամ ազդանշանները և դրանք ուղղում դեպի ալեհավաքներ: Ազդանշաններն ուղարկվում են դեպի ընդունիչ, որտեղ էլ վերածվում են պատկերների:

Հրապարակման ներկայացրեց՝ Ջուլիետտա Մանուկյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հարց և պատասխան։ Հայացք երկնքին
Ընտրեք արեգակը և իմացեք, թե ինչ է սպասվում Ձեզ մոտ ապագայում