fbpx

Հավերժ ապրող կենդանիներ և բույսեր

Աշխարհն այնպես է կառուցված, որ Երկրի վրա բնակվող բոլոր կենդանի արարածներն ունեն իրենց կյանքի ցիկլը՝ ծնունդ, զարգացում և մահ։ Շատ վաղ ժամանակներից մարդիկ փորձում են գտնել անմահական էլիկսիրի բանաձևը, որը նրանց թույլ կտա հավերժ ապրել։ Բայց բոլոր փորձերը ձախողվում են։ Սակայն Երկիր մոլորակում կան օրգանիզմներ, որոնք ըստ էության անմահ են և կարող են մահանալ միայն արտաքին ազդեցությունից, բայց ոչ սեփական մահով։ Առաջարկում են ծանոթանալ մի քանի բնության արարածների հետ, որոնց դեմ անզոր է ժամանակի ընթացքը և «ճակատագրի» հաջող ընթացքի դեպքում, նրանք կարող են հավերժ ապրել։

1. Բրիստլեկոն սոճի

170

Այս ծառերը դեռևս աճում էին այն ժամանակ, երբ ժամանակակից Թուրքիայի տեղում գտնվում էր Տրոյան։ Այս ծառերը համարվում են ոչ միայն աշխարհի ամենահին ծառերից մեկը, այլ նաև դրանց մոտ բացակայում են որևէ մուտացիոն ծերացման նշաններ, ինչի շնորհիվ նույնիսկ ամենահին ծառերը բավական երիտասարդ տեսք ունեն։

2. Կակղամորթ մին

237

2006թ., Իսլանդիայի ափերի մոտ հայտնաբերվեց ափ նետված կակղամորթ, որի ծննդյան թիվը մոտավորապես 1449թ.։ Կակղամորթի տարիքը որոշվել է ոչ միայն թաղանթի վրա գտնվող տարեկան օղակների թվով, այլ նաև ռադիոածխածնային անալիզով։

3. Կորալներ

330

Խաղաղ օվկիանոսի ջրերում, հանդիպում են այնպիսի կորալներ, որոնց տարիքը հաշվարկվում է 4000 տարի։

4. Հիդրա

422

Դեռևս 19-րդ դարում շշուկներ էին պտտվում անմահ հիդրայի մասին, բայց դա ապացուցել կարողացան միայն 20-րդ դարում։ Դա հաջողվեց անել Դանիել Մարտինեսին, ով գիտական փորձարկման ճանապարհով ցուցադրեց, որ հիդրաների որոշ տեսակներ, ի շնորհիվ իրենց ռեգեներացիոն հատկությունների՝ անմահ են։

5. Մեդուզա

522

Turritopsis nutricula տեսակի մեդուզան ունակ է ղեկավարել սեփական գեները, որը թույլ է տալիս նրան, վտանգի պահին փոխել զարգացման փուլը և վերադառնալ սկզբնական վիճակին, որից էլ նորից սկսում է զարգանալ։ Այս արարածները կարող են մահանալ միայն գիշատչի հետ հանդիպումից։

6. Ամերիկյան օմար

620

Օմարների այս տեսակը ունի ինքնավերականգնվող ԴՆԹ։ Իրենց երիտասարդության համար, այս օմարները պարտական են իրենց օրգանիզմում գտնվող յուրահատուկ տելոմերազ ֆերմենտին։ Մարդկանց կողմից հայտնաբերված ամենածեր օմարի տարիքը հաշվարկվում է՝ 140 տարի, ընդ որում կենդանու մոտ չի հայտնաբերվել ծերացման ոչ մի նախանշան։ Օմարների այս տեսակը կարող է մահանալ միայն արտաքին ազդեցությունից։

7. HeLa բջիջ

720

Այս տեսակի բջիջները ունակ են կիսվել անսահման անգամ և դա ի շնորհիվ ԴՆԹ քրոմոսոմների ծայրին գտնվող տելոմերազա ֆերմենտի։ Այսօր այս տեսակի բջիջները օգտագործվում են քաղցկեղի, ՁԻԱՀ-ի և այլ հիվանդությունների ուսումնասիրություններում։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հավերժ ապրող կենդանիներ և բույսեր
2021 թվականի օգոստոսի հորոսկոպ՝ բոլոր կենդանակերպի նշանների համար