fbpx
Գլխավոր ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Հարստության գաղտնագիրը: Ինչպես է ծննդյան թիվը ազդում Ձեր ֆինանսական բարեկեցության վրա

Հարստության գաղտնագիրը: Ինչպես է ծննդյան թիվը ազդում Ձեր ֆինանսական բարեկեցության վրա

Ծննդյան թիվը ուղիղ կապված է մարդու նյութական բարեկեցության հետ: Դա չի նշանակում, որ որոշակի թվին ծնված մարդը ավելի հարուստ կլինի մյուսից, ոչ: Հաշվարկելով սեփական հարստության գաղտնագիրը, դուք կկարողանաք իմանալ, թե ի՞նչ ճանապարհներով է պետք գնալ, որպեսզի կարողանաք ձեռք բերել ֆինանսական անկախություն:

Օրինակ, դուք ծնվել եք 15 օգոստոսի 1972թ.: Պետք է այդ բոլոր թվերը իրար գումարել՝ 1+5+0+8+1+9+7+2=33=3+3=6: Այսպիսով Ձեր հարստության գաղտնագիրն է՝ 6:

Հաշվարկեցի՞ք Ձեր անձնական գաղտնագիրը: Ուրեմն եկեք տեսնենք թե ինչ է դա նշանակում:

Հարստության գաղտնագիր 1

Դուք ի ծնե առաջնորդ եք, կառավարիչ, ղեկավար, բայց ոչ մի դեպքում կատարող: Դուք կարողանում եք հրամաններ արձակել և գիտեք թե ինչպես պլանավորել գործողությունը, որպեսզի հասնեք մեծ հաջողությունների: Որպեսզի դառնաք ունևոր և կշիռ ձեռք բերեք մրցակիցների աչքերում, դուք պետք է լինեք համբերատար ձեր ենթակաների հանդեպ, վարել ակտիվ կյանք և զարգացնել հումորի զգացողությունը:

Հարստության գաղտնագիր 2

Եթե սա Ձեր գաղտնագիրն է, ապա դա նշանակում է, որ դուք պետք է իմանաք, որ «երկուսները» հազվադեպ են կարողություն ձեռք բերում միայնակ: Դա չի նշանակում, որ դուք չեք կարող հարստանալ: Ուղղակի պետք է գործել այնպիսի մարդկանց ընկերակցությամբ, որոնց հետ ունեք ընդհանուր նպատակներ: Դուք արագ ձեռք կբերեք ֆինանսական անկախություն, եթե ձեր մեջ զարգացնեք դիվանագիտական ունակությունները:

Շատ «երկուսները» հարստություն են ձեռք բերում ընտանիքի օգնությամբ: Նրանք կամ ամուսնական կապերով կապվում են արդեն իսկ բարեկեցիկ զուգընկերոջ հետ, կամ էլ զարգացնում են բիզնեսը ընտանիքի, հարաբերությունների և երեխաների ոլորտում:

Հարստության գաղտնագիր 3

Բնույթով լավատես եք և անկեղծ ուրախանում եք այն ամենին, ինչ ունեք: Մեր օրերում դա հազվադեպ երևույթ է, որովհետև շատ մարդիկ, հասնելով հաջողության, մի անգամից ցանկանում են նոր բարձունք գրավել: Նրանք մոռանում են «վայելել» ձեռք բերվածը և նրանց կյանքը սկսում է նմանվել մրցավազքի: Բայց դա Ձեր մասին չէ: Որպեսզի բազմապատկեք այն, ինչ ունեք դուք պետք է կարգավորեք կապը ինքներդ ձեր հետ: Զարգացրեք ինտուիցիան, դարձեք ավելի ուշադիր արտաքին իրադարձությունների հանդեպ և անընդհատ զարգացրեք ձեզ: Հատկապես ուշադրություն դարձրեք ձայնի հնչողությանը և խոսելու ունակությանը: Օգտակար ծանոթությունները նույնպես ավելորդ չեն լինի:

Ջուրը Ձեզ համար մեծ վտանգ է ներկայացնում: Այն ունակ է լվանալ «երեքների» ֆինանսական էներգիան:

Հարստության գաղտնագիր 4

Մանկուց դուք լրջմիտ մարդ եք, ով մեծ պատասխանատվությամբ է մոտենում յուրաքանչյուր գործի: Մինչև գլուխ չհանեք ինչն ինչոց է՝ դուք չեք նահանջի: Մեծ բարձունքների կարող եք հասնել՝ նախապատվությունը տալով մեծ նախագծերին: Փորձեք չվերցնել մանր գործեր: Դուք հետևողական եք: Դուք միանման լավ կարողանում եք ղեկավարել մարդկանց կամ լինել ենթակա: Զգուշացեք ազարտային խաղերից: Դրանք շատ վտանգավոր են «չորսերի» համար:

Ձեզ կարող է դավաճանել ավելորդ ինքնաքննադատությունը, ծուլությունը, ղեկավարելու չափազանց ցանկությունը, որը սահմանակից է մարդկանց ճնշելու հետ:

Հարստության գաղտնագիր 5

Ձեզ իդեալական համապատասխանում է այն աշխատանքը, որտեղ դուք եք Ձեր գլխի տերը։ Գալիս և գնում եք՝ երբ ցանկանում եք։ Բնույթով շատ ակտիվ մարդ եք, ով հազվադեպ է հոգնում։ Ձեզ համապատասխանում է գործունեությունը, որտեղ պետք է որոշումներ կայացնել։ Եթե հնարավորություն է ընձեռվում՝ վերցրեք այն, մի կասկածեք ոչ Ձեր ուժերի և ոչ էլ հնարավորությունների վրա։ Ֆինանսական անկախությունը գալիս է Ձեզ մոտ, երբ դուք համագործակցում եք այլ մարդկանց հետ։

Զգուշացեք այն բանից, երբ էներգիան իզուր է ծախսվում։ Ուղղեք այն ճիշտ հունով։

Հարստության գաղտնագիր 6

Որպեսզի դառնաք ֆինանսապես անկախ մարդ՝ դուք պետք է սովորեք համագործակցել մարդկանց հետ և հանձնարարություններ տալ։ Դուք դուր եք գալիս մարդկանց։ Ամենայն հավանականությամբ դուք աշխատում եմ մեծ ընկերությունում։ Ենթականերին մեծ պահանջներ ներկայացնելով, մի մոռացեք ինքներդ էլ դա անել։ Հաճախ «վեցերը» հաջողության են հասնում աշխատելով որպես ուսուցիչ կամ բժիշկ։

Այնպիսի որակները, ինչպիսիք են հետաքրքրասիրությունը, հպարտությունը և քարսրտությունը կարող են խանգարել ձեզ նպատակին հասնելու ճանապարհին։

Հարստության գաղտնագիր 7

«Յոթերը» սովորում են ամբողջ կյանքում։ Դա միայնակների թիվն է, սակայն մի շտապեք վշտանալ։ Ժամանակը անցկացրած ինքներդ ձեզ հետ դուք կարող եք ուղղել ճիշտ հունով։ Կարդացեք, մտորեք, գրեք։ Հնարավոր է հորինեք որևէ նոր, յուրահատուկ բան և վաճառեք այն ահռելի գումարով։ Ֆիզիկական աշխատանքը ձեզ համար չէ։ Ուշադիր եղեք մարդկանց, մի հավատացեք առաջին պատահածին։

«Յոթերից» ստացվում են հրաշալի գրողներ, փիլիսոփաներ, ուսուցիչներ։ Ձեզ կարող են դավաճանել գաղտնապահությունը և ալկոհոլը։

Հարստության գաղտնագիր 8

«Ութերը» հարստանում են հազվադեպ, բայց դիպուկ։ Ունևոր մարդ դառնալու համար դուք պետք է հսկայական ջանք ու եռանդ թափեք։ Իզուր ժամանակ մի ծախսեք՝ աշխատելով մեկ այլ մարդու ենթակայության տակ։ Զբաղվեք Ձեր գործով։ Շփվեք բիզնեսմենների և ազդեցիկ մարդկանց հետ։ Թող նրանք սկզբից Ձեզ չընդունեն։

Ձեզ կարող է կործանել անհամբերատարությունը, իշխանության ձգտումը, ժլատությունը՝ համադրված անիմաստ ծախսելու սովորության հետ։

Հարստության գաղտնագիր 9

Ամեն գնով փորձեք դառնալ ղեկավար։ Թեկուզ ճանապարհը հեշտ չլինի, փոխարենը այնտեղ՝ վերևում Ձեզ են սպասում իրոք ամենալավը։ Ուշադիր եղեք Ձեր ենթակաների հանդեպ։ Նրանց լսելու ունակությունը ոչ մեկ անգամ Ձեզ կօգնի շատ դեպքերում։ Աշխատակիցներից մի պահանջեք սեր, մի չարաշահեք իշխանությունը և այդ ժամանակ կկարողանաք նրանց հետ սերտ և անհրաժեշտ հարաբերություններ ստեղծել։

Դուք հակված եք ունայնության, դա կարող է կործանել Ձեր կարողությունը։

Այսպիսով, յուրաքանչյուր մարդ կարող է դառնալ ֆինանսապես անկախ։ Ուղղակի յուրաքանչյուրն ունի իր ճանապարհը։

 

կարդացեք նաև

video

Ուիլլ Սմիթ. Արա ԴԱ 21 օրվա ընթացքում: Մարդկանց միայն 1% ն է անում ԴԱ: Լավագույն մոտիվացիան (տեսանյութ)

Մարդկանց միայն 1% ն է անում դա: Արա դա 21 օրվա ընթացքում: Ուիլլ Սմիթի գաղտնիքը: Հզոր մոտիվացիա: Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները...

Աղջիկների յուրահատկությունն ըստ կենդանակերպի նշանի

Կենդանակերպի յուրաքանչյուր նշան ունի բնավորության յուրահատուկ գիծ։ Ու հենց այդ գծով էլ տարբերվում է մյուսներից։ Խոյ Խոյերի համար կյանքի իմաստը կյանքի իմաստի որոնումն է։ Որքան էլ պարադոքսալ...

Ընդհանուր գիտելիքների ԹԵՍՏ․ եթե անսխալ պատասխանեք բոլոր հարցերին, ապա դուք իսկական գերազանցիկ եք կամ հանրագիտարանը անպակաս է ձեզանից

Ահա և պատրաստ է ընդհանուր գիտելիքներին վերաբերող մեր նոր թեստը: Դուք ընդամենը պետք է լինեք ուշադիր և փորձեք որևէ սխալ թույլ չտալ: Մենք վստահ...
video

Photoshop-ի ՎԻԴԵՈԴԱՍ․Լուսանկարի ծորալու կրեատիվ էֆեկտ

Այս վիդեոդասում մենք ցույց կտանք թե ինչպես կարելի է ստանալ լուսանկարի ծորալու շատ հետաքրքիր էֆեկտ․․․ Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը...

Կենդանակերպի տարբեր նշանների տակ ծնված տղամարդկանց դիմակներն ու թուլությունները

Ընդունված է համարել, որ տղամարդիկ ուժեղ են կանանցից ոչ միայն՝ ֆիզիկապես, այլև՝ բարոյապես: Տղամարդիկ լաց չեն լինում, տղամարդիկ պետք է կանանց ձեռքերի վրա տանեն...