Համատեղ կյանքի ընթացքում ծագած բոլոր պրոբլեմները չպետք է փակել խորը ներսում, այլ փորձել դրանք լուծել միասին՝ համաձայնեցված: Ընդամենը 5 հարց, որոնք դուք պարբերաբար կտաք զուգընկերոջը՝ կօգնեն պահպանել հարաբերությունները երկար տարիներ:
«Կարո՞ղ եմ ես մեր համատեղ կյանքը ավելի լավը դարձնել»
Այս հարցը կստիպի սիրելի մարդուն պատմել իր ցանկությունների մասին: Հնարավոր է նա ընդամենը ցանկանում է շաբաթ օրերին առավոտյան նախաճաշին տեսնել փքաբլիթներ սեղանին: Կամ նա չէր հրաժարվի որպեսզի օգնեիք տնային գործերում: Նրբանկատորեն հետաքրքրվելով զուգընկերոջ ծածուկ ցանկություններով և ժամանակ առ ժամանակ դրանք իրագործելով՝ կարելի է էականորեն ամրապնդել հարաբերությունները:
«Գործե՞լ եմ արդյոք ոչ հաճելի արարք»
Երբ պրոբլեմները կուտակվում են, իսկ պահանջները դուրս չեն գալիս, կարող է գալ մի այնպիսի պահ, երբ էմոցիաները կսկսեն կառավարել և զուգընկերը կարտահայտի այն ամենը, ինչ երկար ժամանակ իր ներսում էր պահում: Ավելի լավ է բացասական պահերը՝ անմիջապես դրանց ծագելուց՝ քննարկել, այլ ոչ թե աչք փակել այն ամենի վրա, ինչ դուր չի գալիս: Ստեղծված իրավիճակը քննարկելով, լսելով և ներելով միմյանց, կարելի է վստահ լինել, որ կոնֆլիկտը տիեզերական մասշտաբների չի հասնի:
«Քեզ դուր գալի՞ս են մեր ինտիմ հարաբերությունները»
Սեքսի թեման որոշ զույգերի մոտ ամաչելու առիթ է տալիս: Ինտիմ կյանքի առումով պրոբլեմները ուղիղ կերպով ազդում են հարաբերությունների վրա: Այդ պատճառով դրանց մասին պետք է և անհրաժեշտ է խոսել: Սեքսի մասին զրույցները ձեր զգացմունքները կբարձրացնեն մի նոր մակարդակի վրա: Եթե ձեր սիրելի մարդը ամաչում է այդպիսի թեմաներից, փորձեք սկսել այդ թեման ավելի նրբանկատորեն:
«Ինչո՞վ կարող եմ քեզ օգնել»
Միմյանց սիրող մարդիկ անցնում են կյանքի բոլոր ուրախություններն ու դժվարությունները միասին: Այդ պատճառով մի ամաչեք հետաքրքրվել, թե ինչ է տեղի ունենում զուգընկերոջ կյանքում, և միշտ կիսվեք նրա հետ ձեր սեփական ապրումներով: Երկուսով ավելի հեշտ է գտնել ելք յուրաքանչյուր իրավիճակից, նաև փոխադարձ աջակցությունը հավատ է ներշնչում սեփական ուժերի հանդեպ: Վստահ լինելով մեկմեկու վրա՝ զուգընկերները երջանիկ կլինեն:
«Մենք բավակա՞ն մտերիմ ենք»
Չեն լինում միանման օրեր: Հնարավոր է հենց հիմա է ձեզ պետք կենտրոնանալ աշխատանքային խնդիրներ լուծելու վրա և ստիպված եք որոշ ժամանակ սիրելի մարդուն անուշադրության մատնել: Կամ հակառակը՝ աշխատանքային շաբաթը այնքան հոգնեցուցիչ էր, որ զուգընկերոջը շատ է պետք ջերմություն և գրկախառնություն: Աջակցեք մեկմեկու և հետաքրքրվեք ձեր կեսի էմոցիոնալ վիճակով՝ դրանից հարաբերությունները կդառնան ավելի վստահելի և խորը: