Սիրո՞ւմ եք հանելուկներ։ Իսկ դետեկտիվնե՞ր։ Այսօր առաջարկում ենք ձեզ խուզարկու Վերնիկեի հետ բացահայտել հանցագործությունը։
Գործը կոչվում է «Վերնիկեից չես թաքնվի»։ Եվ այժմ դուք կհամոզվեք այս բառերի իսկության մեջ։
Ամառային շոգ օրերից մեկի ժամանակ, Վերնիկեն գտնվում էր ծառայության մեջ։ Նա իր օգնականի հետ փնտրում էր հանցագործին։ Բոլոր հետքերը տանում էին պուրակ, որի կողքը հոսում էր խորը և արագահոս մի գետ։
Գետի ափին խուզարկուն հանդիպում է երիտասարդ տղամարդկանց մի խմբի, որոնցից հետաքրքրվում է.
– Մենք հետախուզում ենք մոտավորապես ձեր տարիքի երիտասարդ մի տղամարդու։ Բոլոր հետքերը բերում են այստեղ։ Դուք պատահաբար չե՞ք հանդիպել նրան։
Տղաները հաստատելով թափահարեցին գլուխները. մի քանի րոպե առաջ նրանց կողքով մի մարդ էր վազելով անցել։
– Ահա այստեղ նա ցատկեց գետը։ Տեսնո՞ւմ եք, նա արդեն այն ափին է։ Շտապեք։
Երիտասարդները այնքան շատ էին ուզում օգնել խուզարկուին, որ նույնիսկ առաջարկեցին իրենց նավակը, սակայն Վերնիկեն շնորհակալություն հայտնելով՝ մերժեց առաջարկը։
– Թողնենք, թող նա թաքնվի, – ասաց նա։ – Այժմ ես կուզեի ձեր մասին մի փոքր ավելի մանրամասն իմանալ։
ՀԱՐՑ. ինչո՞ւ խուզարկուն բաց թողեց հակառակ ափին գտնվող, փախուստի դիմածին և որոշեց խոսել երիտասարդների հետ։
Ինչպե՞ս Վերնիկեն հասկացավ, որ հակառակ ափին գտնվողը՝ ամենևին էլ նա չէ, ում որոնում է։
Երևի դուք արդեն գիտեք պատասխանը։ Հանելուկն այդքան էլ դժվար չէ, որքան կարող է թվալ։ Որպեսզի հասկանանք Վերնիկեի մտքի ընթացքը, եկեք վերադառնանք հանելուկի պայմանին. «… գետը խորն էր և արագահոս…»։
ՊԱՏԱՍԽԱՆ. քանի որ գետը արագահոս է, տղան չէր կարող դուրս գալ այնտեղ, որտեղից ցատկել էր ջուրը։ Նրան ուղղակի գետի հոսանքը կքշեր ավելի ներքև։ Այդ պատճառով Վերնիկեն միանգամից հասկացավ, որ հանցագործը այս երիտասարդներից մեկն է։ Ոչ մի բարդ բան։
Իսկ ձեզ հաջողվե՞ց լուծել հանելուկը առանց հուշման։ Կիսվեք մեկնաբանություններում։