Մի անգամ ծեր ֆերմերը զգալով մոտալուտ մահը՝ իր մոտ է կանչում իր երեք որդիներին, որպեսզի որոշեն, թե ո՞ւմ պետք է թողնի իր ողջ ուեցվածքը: Նա որոշում է նրանց հանելուկ առաջարկել․ «Իմ զավակներ, գնացեք շուկա և գնեք բավական մեծ ինչ-որ բան, որը կլցնի իմ ննջարանը, բայց այն պետք է լինի բավական փոքր, որպեսզի տեղավորվի գրպանում: Դրանից հետո ես կորոշեմ, թե ով է ձեզանից ամենաիմաստունը և ով է արժան ժառանգելու իմ ունեցվածքը»:
Որդիները գնում են շուկա և գնում այն, ինչը իրենց կարծիքով կլցնի սենյակը, բայց նաև կտեղավորվի գրպանում: Նրանք վերադարձան տարբեր իրերով: Հայրը հերթով հրավիրեց նրանց իր սենյակ, որպեսզի նրանք կարողանան լցնել սենյակը նրանով, ինչ գտել են շուկայում:
Առաջին որդին ներս մտնելով գետնին տեղավորեց բարակ կտորի կտորտանքներ, բայց դրանք հազիվ ծածկեցին սենյակի հատակը:
Հետո ներս մտավ երկրորդ որդին և ննջարանում փռեց չորացրած խոտը, բայց դա էլ չբավարարեց սենյակը լցնելու համար:
Ներս մտավ երրորդ որդին և ցույց տվեց հորը այն, ինչ գնել էր, և թե ինչպես կարող էր այն լցնել ամբողջ սենյակը, բայց նույն ժամանակ այդ իրը կարող էր տեղավորվել նաև գրպանում: Հայրը նրան պատասխանեց․ «Դու իրոք բոլորից իմաստուն ես և այդ պատճառով իմ ամբողջ ունեցվածքը այսուհետ քոնն է»:
Ի՞նչ եք կարծում, տղան ի՞նչ ցույց տվեց հորը:
Ճիշտ պատասխանը տեսեք ներքևում
Պատասխան
Որդին հորը ցույց տվեց լուցկի: Եթե այն այրես, այն կլցնի ամբողջ սենյակը լույսով, և այն բավական փոքր է, որպեսզի տեղավորվի գրպանում: